Կապվել մեզ հետ
Տպավորիչ դիզայնը և հզոր դինամիկան դարձնում են նոր NX 350-ը պրեմիում դասի եզակի միջին չափի SUV: Մեքենայի սրահի ներսում Տակումի վարպետությունը նրբագեղորեն շեշտում է հարդարման բարձր որակը, մինչդեռ հաջորդ սերնդի տեղեկատվական-ժամանցային համակարգը և Lexus Safety System+ անվտանգության համակարգերն ապահովում են լրացուցիչ ընտրանքներ և պաշտպանություն:

1/ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

Ընտրեք դասը

5

  • NX - Executive 250 - 5-դռնանի քրոսովեր

    NX Executive 250

    5-դռնանի քրոսովեր

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • NX - Luxury 250 - 5-դռնանի քրոսովեր

    NX Luxury 250

    5-դռնանի քրոսովեր

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • NX - F Sport 350 - 5-դռնանի քրոսովեր

    NX F Sport 350

    5-դռնանի քրոսովեր

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • NX - Comfort 200 - 5-դռնանի քրոսովեր

    NX Comfort 200

    5-դռնանի քրոսովեր

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    Վարիատոր փոխանցման տուփ | 4X2
  • NX - Business 250 - 5-դռնանի քրոսովեր

    NX Business 250

    5-դռնանի քրոսովեր

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4

ԴԻՆԱՄԻԿԱ

  • ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

    Ղեկի կողքին գտնվող երթևեկության ռեժիմների ընտրության սելեկտորը թույլ է տալիս ակտիվացնել Eco, Normal և Sport ռեժիմները՝ հնարավորինս արդյունավետ, դինամիկ կամ սահուն ընթացքի համար: Eco և Normal ռեժիմներից բացի, նոր NX F SPORT-ն ունի լրացուցիչ ռեժիմներ՝ Custom, Sport S և Sport S+:

  • "TAZUNA" ՍՐԱՀ                                                                                           

    «Tazuna» սրահի կոնցեպտը, որն առաջին անգամ ներկայացվել է նոր LF-30 կոնցեպտ մեքենայի վրա, այժմ դեբյուտել է նոր NX-ում: Աշխատելով նոր NX-ի ինտերիերի վրա՝ բրենդի մասնագետները կենտրոնացել են սանձերի միջոցով հեծյալի և ձիու կապի վրա։ Արդյունքում նրանց հաջողվել է ստեղծել վարորդի նստելատեղ, որը երաշխավորում է մեքենավարումից աննկարագրելի հուզիչ տպավորություններ՝ ճանապարհի ճշգրիտ վերահսկման և բոլոր գործառույթների հարմար վերահսկման միջոցով:

Օգտագործելով արդեն հայտնի Global Architecture K-հարթակը, նոր NX-ն ապահովում է բարելավված դինամիկական կատարում, ներառյալ բարելավված կցորդում ճանապարհի հետ և գերազանց արձագանք: Ընդլայնված անվածիրը և ցածր ծանրության կենտրոնը նպաստում են գերազանց մեքենավարմանը և ուղղորդման կայունությանը: Lexus-ի ինժեներները նախընտրել են լազերային կետային եռակցումը, կառուցվածքային սոսինձը, տանիքի ուժեղարարը, թափքի առաջնամասի կափարիչի կրկնակի կողպեքները և գերամուր պողպատը: Քաշը նվազեցնելու համար կողային թևերը և առաջնամասի կափարիչը պատրաստված են ալյումինից:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

  • ԱԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿՈՄՊԼԵՔՍ LEXUS SAFETY SYSTEM +

    Վերջին սերնգի Lexus Safety System+ ակտիվ անվտանգության համակարգերի կոմպլեքսը նման է ուղեկցորդի, որը ապահովում է ձեր անվտանգությունը քաղաքի փողոցների և մայրուղիների, խաչմերուկների վրա, օր ու գիշեր: Առաջևից բախման նախազգուշացման թարմացված համակարգը ավետում է վթարների կանխարգելման նոր դարաշրջան։

  • ԱՆՎՏԱՆԳ ԵԼՔԻ ՀԱՄԱԿԱՐԳ (SEA)

    Վերլուծելով կույր կետի մոնիտորինգի համակարգի տվյալները՝ Անվտանգ ելքի համակարգը վերահսկում է մեքենաների և հեծանիվների մոտեցումը հետևից: Անհրաժեշտության դեպքում նա փակ է պահում դուռը՝ այդպիսով 95%-ով կրճատելով նման միջադեպերի թիվը։

  • ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԷԿՐԱՆ

    7 դյույմանոց TFT գունավոր էկրանը տեղադրված է գործիքային վահանակի մեջ և ցուցադրում է բոլոր հիմնական տեղեկությունները, ներառյալ անվտանգության նախազգուշացումները և նավիգացիոն համակարգի հուշումները: Էկրանի դիզայնը և դրա վրա ցուցադրվող տեղեկատվությունը փոխվում են՝ կախված ընտրված ռեժիմից (Normal, Eco և Sport), ինչն ապահովում է մեքենավարումից աննկարագրելի հուզիչ տպավորություններ։

Սրահի չափազանց ամուր կարկասի հետ միասին, ութ ժամանակակից անվտանգության բարձիկները ապահովում են վարորդի և ուղևորների պաշտպանությունը՝ վարորդի դիմային անվտանգության բարձիկ, վարորդի ծնկի անվտանգության բարձիկ, առջևի ուղևորի դիմային անվտանգության բարձիկ, վարորդի և առջևի ուղևորի միջև կենտրոնական բարձիկ, կողային անվտանգության բարձիկներ և առջևի նստատեղերի վարագույրային կողային բարձիկներ՝ սրահի ողջ երկարությամբ։

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆ

  • ՆՈՐ ՀՈՎԱՑՈՒՑԻՉԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՑԱՆՑ

    Նոր NX-ը մշակելիս դիզայներները ձգտել են հաղորդել նրան արտահայտիչ տեսք: Այս նպատակով նրանք ստեղծեցին ավելի դինամիկական հովացուցիչի պաշտպանիչ ցանց՝ ինտեգրված շրջանակով: Արդյունքում նոր հովացուցիչի պաշտպանիչ ցանցը ոչ միայն նպաստում է մեքենայի քաշի նվազեցմանը, այլև հաղորդում է արագընթացության զգացում։ Հովացուցիչի պաշտպանիչ ցանցի հատուկ գրավչությունը ցանցային լցոնման մեջ է, որը հյուսված է U-աձև տարրերից։ Հովացուցիչի պաշտպանիչ ցանցը զուրկ չէ գործնական նշանակությունից. շնորհիվ ուղղահայաց դասավորության և ներքևի երեք ճեղքերի հետ համատեղ, այն երաշխավորում է օդի օպտիմալ անցում հովացման համար:

  • ՉՈՐՍ ՍԵԿՑԻՈՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

    Աչքի ընկնող լուսադիոդային լուսարձակները չորս պրոյեկտորի տիպի սեկցիաներով և սև շրջանակներով անկասկած վկայում են ինքնավստահության մասին։ Լուսարձակները լրացվում են Lexus L-ի ոճի Ցերեկային լույսերով։

  • ՀԵՏԵՎԻ ԼՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ԿԱՏԱՐՈՒՄ

    Մեքենայի հետևի մասում նոր լուսադիոդային գիծը միանում է L-աձև հետևի լապտերներին, որոնք միասին տարածում են թափքի ամբողջ լայնության: Դիզայնի նոր լուծումը լրացնում է LEXUS-ի նորացված լոգոտիպը, որը գտնվում է հետևի դռան կենտրոնում:

Նոր NX-ը սարքավորված է վերափոխված առջևի նստատեղերով, որոնք առաջարկում են բարձր հասանելիություն և կառավարում, ինչպես նաև մարմնի բարձրակարգ աջակցություն: Բացի այդ, նստատեղերը հագեցած են տաքացման և օդափոխման գործառույթներով։ Կողային ամրակների գոգավոր ձևն ապահովում է գոտկատեղի հատածում էրգոնոմիկ աջակցություն։ Դրա շնորհիվ ղեկը պտտելիս, փոխանցումները փոխելիս կամ վահանակի կափարիչը բացելիս ու փակելիս, նվազում է արմունկների շփումը նստատեղի հետ։ Նստատեղի կողային ամրակների փոքր բարձրությունը հեշտացնում է մեքենայի մուտքն ու ելքը:

Ղեկը և փոխանցման տուփի լծակը կարևոր են հարմարավետ մեքենա վարելու համար, ուստի դիզայներները միավորվել են Տակումի վարպետների հետ՝ կատարելագործելու մեքենայի հետ շփման այս կետերը: Ղեկը նախագծելիս ուշադրության կենտրոնում էին ձևը և լայնակի տրամատը՝ այն պարամետրերը, որոնք որոշում են ղեկի հետադարձ կապը և նպաստում կուրսային կայունությանը: Բարելավվել են նաև բութ մատների հենարանները և սենսորային անջատիչները:

Պրակտիկ 60:40 հարաբերությամբ ծալովի հետևի նստատեղը հասանելի է նոր NX-ի բոլոր տարբերակներում: Այն թույլ է տալիս հեշտությամբ մեծացնել ուղեբեռի տարածքը մեծ իրեր տեղափոխելու համար, ինչպիսիք են, օրիակ՝ մրցարշավային հեծանիվները կամ մեծ պայուսակները: Մեծածավալ իրեր տեղափոխելու համար կարող եք նտատեղերը ամբողջությամբ ծալել։

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

  • ՊԱՆՈՐԱՄԱՅԻՆ ՏԱՆԻՔ

    Հրաշալի ապակե տանիքը, որը բացվում է և հասանելի է տանիքի ռելսերի հետ միասին: Բացվող տանիքը ապահովում է լրացուցիչ տարածք գլխի վերևում և ավելի շատ լույս է անցկացնում սրահ, ինչպես նաև լրացվում է էլեկտրականությամբ աշխատող արևապաշտպան ծածկով, որը պաշտպանում է ուղևորներին արևի պայծառ ճառագայթներից: Նոր NX-ի Էլեկտրակառավարվող ապակե տանիքը բացի լրացուցիչ լույսից ապահովում է ընդարձակության և ազատության զգացում:

  • ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՈՒՌ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՌԱՎԱՐՈՒՄՈՎ

    Բեռնախցիկի դռան ակնթարթային դիստացիոն բացման գործառույթը շատ օգտակար է, հատկապես, երբ ձեր ձեռքերը զբաղված են գնումներով։ Դրեք բանալին գրպանում կամ պայուսակում, այնուհետև պարզապես սահեցրեք ձեր ոտքը հետևի բամպերի տակ՝ բեռնախցիկի դուռը բացելու կամ փակելու համար։

Մեքենայի հիմնական բոլոր պարամետրերը ցուցադրվում են անմիջապես դիմապակու վրա: Ընդլայնված 10-դյույմանոց պրոեկցիոն էկրանը թույլ է տալիս վարորդին դիտել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են նավիգացիոն համակարգի խորհուրդները, անվտանգության համակարգերի տեղեկությունները, մեքենայի կատարողականությունը կամ ձայնային համակարգի կարգավորումները՝ առանց աչքերը ճանապարհից կտրելու: Շնորհիվ ղեկի սենսորային անջատիչների՝ էկրանի կառավարումը դառնում է չափազանց հարմար։

S-FLOW կլիմատ կոնտրոլը խելամտորեն կառավարում է կլիման սրահի ներսում՝ հիմնվելով շրջակա միջավայրի պայմանների վրա՝ ապահովելով վառելիքի արդյունավետության բարձր մակարդակ և հարմարավետություն բոլոր ուղևորների համար:

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

  • ՍՄԱՐՏՖՈՆԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ

    Android Auto® ինտերֆեյսի կամ անլար Apple CarPlay® ինտերֆեիսի միջոցներոով նոր NX-ը թույլ է տալիս հեշտ օգտագործել սմարթֆոնների որոշ հավելվածներով 9,8 կամ 14 դյույմանոց սենսորային էկրանի միջոցով:

  • 17 ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐՈՎ MARK LEVINSON® ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

    Նոր 17 բարձրախոսով Պրեմիում դասի Mark Levinson® ձայնային համակարգըը, որը հասանելի է F SPORT Luxury-ում և NX 350 Luxury-ում, կարգավորված է NX-ի ակուստիկային առանձնահատկությունների համար: Նվագարկման անգերազանցելի որակը վերստեղծում է տնային կինոթատրոնի մթնոլորտը 7.1 ալիքային ձայնով: Միևնույն ժամանակ, Clari-Fi™ տեխնոլոգիան վերականգնում է թվային MP3 սեղմման ընթացքում կորցրած տվյալները: Ձայնը բարձրացնելու համար հետևի մեծ 25 սմ սուբվուֆերը, որը նման է Hi-Fi տնային կինոթատրոնի բարձրախոսներին, տեղադրված է 20 լիտրանոց պահարանում՝ բեռնախցիկի հատակի տակ: Այնուամենայնիվ, նա չի նվազեցնում բեռնախցիկի ծավալը:

    Բոլոր կոմպլեկտացիաների ստանդարտ փաթեթները ներառում են 10 բարձրախոսով Պրեմիում դսի ձայնային համակարգ։ Այն ունի FM RDS թյուներ և Bluetooth ինտերֆեյս, իսկ առջևի դռների մեծ բարձրախոսները ապահովում են ձայնի գերազանց հնչողություն։

«Բարև Lexus» առաջադեմ ձայնային օգնականն ստեղծված է արհեստական ​​ինտելեկտի և ամպային տեխնոլոգիաների հիման վրա և ազատում է վարորդին որոնումից և կոճակները սեղմելուց՝ օգնելով կենտրոնանալ երթևեկության իրավիճակի վրա։ Այն հասկանում է բնական խոսքային հրամաններ և համատեքստային արտահայտություններ, ինչպիսիք են «Ես մրսում եմ», «Ես սոված եմ», և նույնիսկ որոշում է, թե կոնկրետ ով է խոսում՝ վարորդը, թե առջևի ուղևորը: Այս կերպ Դուք կարող եք կառավարել մեքենայի գործառույթները, ինչպիսիք են, օրինակ՝ սրահի լուսավորությունը կամ որոնումը համացանցում՝ առանց ձեռքերը ղեկից հեռացնելու:

Համատեղելի սմարթֆոնների և այլ էլեկտրոնային սարքերի մարտկոցները լիցքավորելու համար նախատեսվածց է անլար լիցքավորիչ։ Այն ոչ միայն լիցքավորում է մարտկոցները 50%-ով ավելի արագ և գտնվում է կատարյալ դիրքում, այլ նաև ունի հարմար ներքևի խցիկ: Ձեր սարքերը միշտ լիցքավորված և միացված կլինեն չորս USB-պորտերի շնորհիվ (առջևում՝ A տեսակի 1 պորտ և C տեսակի 1 պորտ, հետևում՝ C տեսակի 2 պորտեր):

ԳՐԱՆՑՎԵՔ ՆՈՐ NX-Ի ԹԵՍՏ ԴՐԱՅՎԻՆ

Լցվեք Experience Amazing մթնոլորտով՝ անցնելով Lexus-ի թեստ դրայվը: Ընտրեք մեքենան, հարմար ժամանակը և վայրը. մնացածի մասին մենք ենք հոգում: 

 

NX-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Տեսեք լիովին նոր NX-ի շքեղությունը և նրբագեղությունը։

ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ  

Read timed out

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/model-filter-results/am/hy?model=ue%2Cnx%2Crx%2Crxl