Կույր կետի մոնիտորը բարելավում է վարման դինամիկան՝ չէ որ դուք միշտ պատրաստ եք հաջորդ մանևրին: Կույր կետի մոնիտորը հայտնաբերում է կույր տեղում գտնվող այլ տրանսպորտային միջոցները, բարելավում է ընկալումը և ազատում է վարորդին սթրեսից՝ թույլ տալով նրան վայելել հանգիստ երթևեկության գոտու փոփոխումը:
Օգտագործելով միլիմետրային դիապազոնի ռադարային սենսոր, Կույր կետի մոնիտորը հայտնաբերում է մեքենաներն այնտեղ, որտեղ վարորդը չի կարող տեսնել դրանք. հարակից գոտում սենսորի հայտնաբերման հեռավորությունը կազմում է մինչև 60 մետր: Համակարգը նաև զգուշացնում է վարորդներին մեծ արագությամբ հետևից մոտեցող մեքենաների մասին, որպեսզի դուք պատրաստ լինեք:
Երբ վարորդը ազդանշան է տալիս երթևեկության գոտու փոփոխման մասին, անմիջապես վարորդի տեսադաշտում արտաքին հայելու վրա լուսավորվում է խոչընդոտի տարածքը: Այս հատկությունը լրացնում է վարորդի վարելու հմտությունները՝ օպտիմալացնելով ավտոմայրուղով երթևեկությունը և հաղորդելով մտքի հանգստություն և վստահություն, քանի որ նա հնարավորություն ունի փոխել երթևեկության գիծը ճիշտ պահին և ամբողջական պատկերացում ունի իր շուրջը գտնվող ճանապարհային պայմանների մասին:
Պատասխանատվության սահմանափակում․ Ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Lexus-ի անվտանգության համակարգը որպես սովորական վարման սկզբունքների փոխարինում. Խնդրում ենք կարդալ այս հրահանգները նախքան համակարգը գործարկելը: Վարորդը պատասխանատու է իր անվտանգության ու կյանքի համար: