Գիշերային ժամերին հեռավոր և մերձավոր լույսերի միջև հոսանքափոխումը մեքենա վարելու կարևոր մասն է, իսկ հեռավոր լույսի ավտոմատ կառավարումը թույլ է տալիս ձեզ վստահ վարել մեքենան՝ առանց վատ տեսանելիության վտանգի: AHB-ն արձագանքում է այլ մեքենաների լուսարձակներին և անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպով խամրեցնում է լուսարձակների լույսը, այնուհետև նորից միացնում է հեռավոր լույսը, եթե առջևի ճանապարհը դատարկ է:
Ներկառուցված տեսախցիկի օգնությամբ AHB-ն արձագանքում է այն ամենին, ինչը անմիջապես տեսանելի չէ աչքին: Մմերձավոր լույսին հոսանքափոխելու օպտիմալ կետը թույլ չի տալիս կույրացնել մյուս վարորդներին՝ միաժամանակ հնարավորինս երկար լուսավորելով ճանապարհը: Սա ապահովում է ձեր առջև գտնվող ճանապարհի օպտիմալ տեսանելիությունը և հետիոտների և այլ խոչընդոտների առավելագույն տեսանելիությունը:
Լույսի անընդհատ փոփոխելու անհրաժեշտությունը նվազում է, հետևաբար, վարորդը կարող է հանգիստ վայելել անվտանգ գիշերային երթևեկությունը՝ ճանապարհի լիարժեք տեսանելիությամբ:
Պատասխանատվության սահմանափակում․ Ոչ մի դեպքում չպետք է Lexus-ի անվտանգության համակարգը օգտագործվի որպես սովորական վարման սկզբունքների փոխարինում. Խնդրում ենք կարդալ այս հրահանգները նախքան համակարգը գործարկելը: Վարորդը պատասխանատու է իր անվտանգության ու կյանքի համար: