Կապվել մեզ հետ
Ինչպես քաղաքի փողոցներում, այնպես ել հեռավոր հեռավորություններին՝ առաջատար Lexus LX ամենագնացը հարգանք է ներշնչում առաջին իսկ հայացքից՝ շնորհիվ իր տպավորիչ ժամանակակից դիզայնի, էլեգանտ չորս սեկցիաներով լուսադիոդային լուսարձակների և տարբերվող հովացուցիչի պաշտպանիչ ցանցի: Դուք կվայելեք կրկնակի տուրբո լիցքավորված շարժիչների բացառիկ շարժունությունն ու հզորությունը, որոնցով զինված են բենզինային LX 600 մոդելները և դիզելային LX 500d մոդելները։ Առաջին անգամ Lexus LX-ը հասանելի է դարձել Տակումի վարպետների կողմից ստեղծած սրահի ներսի հարդարումով և Lexus Safety System+ անվտանգության համակարգերով, որոնք ապահովում են ուղևորների ամվտանգության բացառիկ մակարդակը։

1/ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

Ընտրեք դասը

10

  • LX - Urban 500 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX Urban 500

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - Urban 500 1 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX Urban 500 1

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - VIP 600 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX VIP 600

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - Urban 600 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX Urban 600

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - VIP 600 1 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX VIP 600 1

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - Urban 600 1 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX Urban 600 1

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - VIP 600 2 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX VIP 600 2

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - Urban 600 2 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX Urban 600 2

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - Urban 600 3 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX Urban 600 3

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4
  • LX - VIP 500 - Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    LX VIP 500

    Մեծ ունիվերսալ 5-դռնանի 8 տեղանոց

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X4

ԴԻՆԱՄԻԿԱ

  • ՏԱԶՈՒՆԱ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔ

    Ամենագնացի ներքին հարարանքը նախատեսված է պարգևել իրական հաճույք մեքենա վարելու ժամանակ: Այն հիմնված է Տազունա կոնցեպցիայի վրա՝ ճապոնական «tazuna» բառը կարելի է թարգմանել որպես «ձիու սանձ»: Կառավարման սարքերի մեծ մասը դասավորված է խմբերով, որպեսզի վարորդը կենտրոնանա ճանապարհի վրա և չկատարի ավելորդ շարժումներ, երբ վարում է մեքենան։

  • ՂԵԿԱՆԻՎ

    Ղեկի մանևրումը պարգևում է հարմարավետության և ապահովության զգացողություն: Ղեկը վարելու հաճույքը նոր մակարդակի է հասցնում։ Lexus LX-ի դիզայներները սերտորեն համագործակցել են թակումի վարպետների հետ՝ վարորդի և մեքենայի շփման այս կետը կատարելագործելու համար: Մեքենայի վարելն ավելի հարմարավետ դարձնելու համար մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել ղեկի ձևին և լայնակի տրամատին։ Բացի այդ, նրանք ընտրել են հատուկ բարձր որակի կաշվե ծածկույթ, ինչպես նաև օգտագործել են փայտե ներդիրներ՝ շքեղության երանգ ավելացնելու համար: Ղեկը հագեցած է փոխարկիչներով և տաքացման գործառույթով:

  • ԱՌՋԵՎԻ ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼԻ ԲԼՈԿԱՎՈՐՈՒՄ

    Ի լրումն հետևի միջանիվային և կենտրոնական դիֆերենցիալների բլոկավորման, նոր Lexus LX-ը հագեցված է առջևի դիֆերենցիալի բլոկավորումով, որը երաշխավորում է գերազանց կցորդում և կառավարելիություն ճանապարհի տարբեր մակերևույթների հետ։

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ LX 600

Ցանկացած ճանապարհորդության ընթացքում առավելագույն հաճույք և հարմարավետություն ապահովելու համար Lexus LX 600-ը համալրվել է նոր 3,5 լիտրանոց V6 բենզինի երկտուրբո լիցքավորմամբ շարժիչով: Այն արտադրում է տպավորիչ ոլորող մոմենտ նույնիսկ ցածր պտույտների դեպքում և անմիջապես արձագանքում է, երբ սեղմում եք գազի ոտնակը: Նրա առավելագույն հզորությունը 415 ձիաուժ է, իսկ առավելագույն ոլորող մոմենտը՝ 650 Նմ։ Սահուն աշխատող 10 աստիճան ավտոմատ փոխանցման տուփը ապահովում է առաջատար ամենագնացի վստահությունը և գերազանց արտաճանապարհային կատարողականություն և արդյունավետություն:

ԼԻՈՎԻՆ ՆՈՐ LX 500d

Նոր Lexus LX 500d-ը զինված է եզակի 3,3 լիտրանոց երկտուրբո V6 դիզելային շարժիչով, որն արտադրում է 299 ձիաուժ DIN առավելագույն հզորություն՝ 700 Նմ առավելագույն ոլորող մոմենտով և միևնույն ժամանակ ցոցադրում է վառելիքի գերազանց խնայողություն: Ինչպես Lexus LX 600-ի դեպքում, կարգավորվող նոր կրկնակի տուրբոկոմպրեսորները ապահովում են բարձր արդյունավետություն, իսկ 10-աստիճան ավտոմատ փոխանցման տուփը պատասխանատու է սահուն երթևեկության համար:

Նոր Lexus LX-ն հագեցվել է կախոցով, որն ունի ավելի շատ ճանապարհային և արտաճանապարհային ռեժիմների ընտրություն, ինչպես նաև բարձրության ակտիվ կառավարում (AHC): Աերոդինամիկայի բարելավման և գերազանց կառավարելիության համար ստանդարտ բարձրությունը կրճատվել է 23 մմ-ով, ինչը թույլ է տվել նվազեցնել ծանրության կենտրոնը: Բացի այդ, կրկնապատկվել է բարձրության փոփոխության արագությունը։

Կախոցի կոշտության կարգավորման ադապտիվ համակարգը (AVS) բարելավում է մակերեսի հետ կդորդումը, քարշուժը և կառավարումը: Վատ ճանապարհների վրա ձեռք են բերվում և՛ ցնցումների թուլացում, և՛ սահուն երթևեկություն, ինչը բարձրացնում է նոր LX-ի ղեկի գերազանց արձագանքը և հարմարավետությունը: AVS համակարգն օգտագործում է նոր գծային էլեկտրամագնիսական փականներ, որոնք տարբերվում են բարձր արագությամբ և ունեն 650 թուլացման մակարդակներ: Համակարգը հաղորդում է հարմարավետության և վստահության զգացում:

Մշտական ​​լիաքարշակ համակարգը օժտել է մեքենան գերազանց արտաճանապարհային հնարավորությունով և ապահովում է վստահ կառավարում երթևեկության ժամանակ: Առջևի, կենտրոնական և հետևի դիֆերենցիալների բարելավված բնութագրերը բարձրացնում են մեքենայի արձագանքողությունը և բարելավում են կառավարումը:

Թափքի ամենաբարձր կոշտությունը դրական է ազդում առաջատար ամենագնացի կայունության և կառավարման վրա, որը նախատեսված է ցանկացած ճանապարհորդության ժամանակ պարգևել հաճույք վարորդին և ուղևորներին: Նոր մոդելը պահպանել է ավարդական թափքի շրջանակի կառուցվածքը, որն ապահովում է հուսալիություն, դիմացկություն և վարելու գերազանց կատարում: Միաժամանակ Lexus LX-ը ստացել է նոր GA-F հարթակ, որը հնարավորություն է տվել բարձրացնել թափքի կոշտությունը 20%-ով և զգալիորեն նվազեցնել քաշը։

Արտաճանապարհային պայմաններում վարորդի աշխատանքը հեշտացնելու համար նոր Lexus LX-ը համալրվել է Multi-Terrain Select համակարգով, որը թույլ է տալիս ընտրել վեց ռեժիմներից մեկը՝ Auto (Ավտոմատ), Dirt (սայլուղի), Sand (Ավազ), Mud (խոնավ ցեխ); Deep Snow (Խոր ձյուն) և Rock (քարոտ մակերես): Յուրաքանչյուր ռեժիմ ունի իր քարշուժի, արգելակման համակարգի և կախոցի կարգավորումները:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

  • ԱԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿՈՄՊԼԵՔՍ LEXUS SAFETY SYSTEM +

    Նոր LX-ի ստանդարտ կոնպլեկտացիան ներառում է վերջին սերնդի Lexus Safety System+ ակտիվ անվտանգության համակարգերի կոմպլեքսը: Սրա շնորհիվ մեքենան ունի ամենաառաջադեմ անվտանգության առանձնահատկությունները, ներառյալ  բարելավված ոսպնյակով տեսախցիկը և ռադարային միլիմետրային սենսորներ: Այժմ Lexus Safety System+ կոմպլեքսը ավելի հարմար է օգտագործման համար, աշխատում է ավելի արագ և կանխում է ավելի շատ վթարներ։

  • ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԻ BLADESCAN® ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱԴԱՊՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳ

    Lexus-ի բացառիկ համակարգը օգնում է շատ ավելի ճշգրիտ հայտնաբերել հետիոտներին և ճանապարհային նշանները՝ չկույրացնելով հանդիպակաց մեքենաների վարորդներին: Համակարգն օգտագործում է 12 լուսադիոդների լույսը , որը պրոեկցվում է շրջանաձև հայելու «շեղբերների» վրա, որը պտտվում է 6000 պ/րոպե արագությամբ, այնուհետև անցնում ոսպնյակի միջով և ուղղվում է ճանապարհի վրա:

  • ԿՈՒՅՐ ԿԵՏԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՅԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

    Այս համակարգը, որը հիմնված է միլիմետրային դիապազոնի ռադարային սենսորի վրա, նախատեսված է հայտնաբերել մեքենաները կամ հեծանվորդներին, որոնք մոտենում են անշարժ Lexus LX-ին: Բախման վտանգի դեպքում համակարգը կզգուշացնի վարորդին դուռը բացելու փորձի ժամանակ:

Վարորդի և ուղևորների լավագույն պաշտպանությունը հասնելու համար Lexus LX-ը կարող է համալրել մինչև 12 անվտանգության բարձիկներ (SRS), ներառյալ վարորդի միաստիճան անվտանգության բարձիկ, վարորդի ծնկի անվտանգության բարձիկ, առջևի ուղևորի ծնկի անվտանգության բարձիկ, առջևի ուղևորի երկաստիճան անվտանգության բարձիկ և առջևի կողային անվտանգության բարձիկներ։ Բացի այդ, տեղադրվում են երկարավուն եռախցիկ պաշտպանիչ վարագույրներ։ Յոթ տեղանոց տարբերակում դրանք նույնիսկ ավելի երկար են։ Երկրորդ շարքի երկու նստատեղերի VIP փաթեթում բախման դեպքում անվտանգության բարձիկները կանխում են ուղևորներին առաջ սահումը:

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻԶԱՅՆ

  • ԴԵԿՈՐԱՏԻՎ ՓԱՅԹԵ ՆԵՐԴՐԵՐ՝ ՏԱԿԱՆՈՀԱ ՆԱՇՎՈՎ

    Նոր Lexus LX-ի այս նրբագեղ ներդիրները ոգեշնչված են բազեի փետուրներից: Միևնույն ժամանակ, արհեստավորներն օգտագործում են փայտամշակման հնագույն տեխնիկաներ։ Ներդիրների պատրաստման ընթացքում երեսպատման երեք շերտերը դրվում են իրար վրա, որից հետո դրանք երեք անգամ ճախարակվում են տարբեր անկյուններից՝ վերստեղծելով բազեի փետուրների նախշը։

  • ԱՐՏԱՀԱՅՏԻՉ ՀՈՎԱՑՈՒՑԻՉԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՑԱՆՑ

    Նոր արտահայտիչ ֆիրմային հովացուցիչի պաշտպանիչ ցանցը բաղկացած է «սավառվող» խաչաձողերից, որոնք կազմում են եռաչափ իլիկի ձև: Նման կառուցվածքը ապահովում է երկտուրբո լիցքավորվող ուժային ագրեգատի բարելավված սառեցում: Էլ ավելի շքեղ արտաքին տեսք ստանալու համար բամպերի վերին և ստորին հատվածները ներկված են թափքի գույնով։

  • ՉՈՐՍ ՍԵԿՑԻՈՆ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ

    Նոր LX լուսարձակները հզոր են և ագրեսիվ: Նրանց մեջ կան կոմպակտ երեք ոսպնյակի լուսադիոդային բլոկ, Blade Scan AHS® եզակի տեխնոլոգիայով հանդիպակաց մեքենաների «կուրացած» գոտիների ավտոմատ մթագնեցման համակարգ և L-աձև ցերեկային լույսի մոդուլ։

Մեքենայի հիանալի ակուստիկ հարմարավետության ցուցանիշները հնարավոր են ձայնը կլանող դիմապակու, հետևի և կողային ապակիների շնորհիվ: Սրահի ներսում օգտագործվում է ձայնամեկուսիչ փրփուր, իսկ հատակը ծածկված է ձայնամեկուսիչ ծածկույթով՝ հատուկ ֆետրով, որը կլանում է աղմուկը։ Ձայնամեկուսիչ նյութը կիրառվում է նաև առջևի վահանակի հետևում, արգելափակելով շարժիչի և օդորակիչի աղմուկը:

Շքեղ դիզայնով արտաքին հայելիները հագեցած են բարձր տեխնոլոգիական գործառույթներով, ինչպիսիք են «Կույր» կետերի վերահսկողությունը, թվային համայնապատկերային տեսախցիկները և դռների լուսավորությունը՝ Lexus լոգոյի պրոյեկցիայով:

Նոր Lexus LX-ի տանիքը պատրաստված է թեթև ալյումինե խառնուրդից, ինչի շնորհիվ ամենագնացի ընդհանուր քաշը նկատելիորեն նվազել է՝ մոտ 10 կգ-ով։ Նոր թափքը, զուգորդված ստանդարտ տանիքի ռելսերի հետ, բարելավում է կառավարումը`  մեքենայի ծանրության կենտրոնի ցածրացման շնորհիվ: Լրացուցիչ վճարի դիմաց Lexus LX-ի վրա հնարավոր է տեղադրել էլեկտրակառավարվող բացվող/փակվող ապակե լյուկ: Այն ստեղծում է ընդարձակության զգացում և հաճելի լրացուցիչ լուսավորություն։

Lexus-ի ֆիրմային L-աձև հետևի լապտերները ստացել են համարձակ և ճանաչելի դիզայն: Լապտերների նախշը տարածվում է թափքի հետնամասի ամբողջ լայնությամբ և հասնում է կողային եզրերին՝ ստեղծելով էլ ավելի տպավորիչ կերպարանք։

LEXUS-ի նոր խորհրդանիշը, որը տեղադրված է թափքի հետևի մասում, պարզ և ժամանակակից տեսք ունի, ինչը թույլ է տալիս հեշտ հասկանալ ապրանքանիշի պատկանելությունը։

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

  • ՇԱՐԺԻՉԻ ՄԵԿՆԱՐԿԻ ԿՈՃԱԿ՝ ՄԱՏՆԱՀԵՏՔԻ ՀԵՂԻՆԱԿԱԶՈՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՈՎ։

    Առաջին անգամ Lexus-ում օգտագործվում է  մատնահետքի հեղինակազորման գործառույթով շարժիչի մեկնարկի կոճակ, որը ոչ միայն հարմար է, այլև օգնում է կանխել մեքենայի առևանգումը։ Այն աշխատում է նույն կերպ, ինչ ստանդարտ start-stop համակարգը, սակայն վարորդի ինքնությունը ստուգելու համար օգտագործում է նախապես պահպանված մատնահետքերը: Ի լրումն շարժիչի մեկնարկման, այս համակարգը վերականգնում է նստատեղի դիրքի անհատական ​​կարգավորումները, որոնք կարող են պահպանվել մինչև 10 վարորդների համար:

  • ՀԵՏԻՆ ՏԵՍԱՐԱՆԻ ԹՎԱՅԻՆ ՀԱՅԵԼԻ

    Թափքի հենամասի տեսախցիկի պատկերները ցուցադրվում են Lexus LX-ի ներսի հետին տեսարանի թվային հայելիի վրա: Երկրորդ սերնդի համակարգն առանձնանում է ավելի պայծառ ուրվագծային լուսավորությամբ և "կույր" կետերի կրճատմամբ: Այն բարելավում է տեսանելիությունը, երբ հետևի նստատեղերին կան ուղևորներ, կամ երբ բեռնախցիկը բեռնված է մինչև տանիք, վատ եղանակային կամ տեսանելիության դեպքում:

  • ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ

    ՛՛Մետաղական՛՛ օղակի այս ոճային 8-դյույմանոց TFT գունավոր էկրանը թույլ է տալիս կառավարել ձեր ուղևորության տվյալները: Կենտրոնում տեղակայված թվային համադրությունը լրացվում են չորս թվաչափեր (ջրի ջերմաստիճան, յուղի ճնշում և վառելիքի մակարդակ, ինչպես նաև վոլտմետր), որոնք նախատեսված են ընդգծել իրական արտաճանապարհային մեքենայի բնածին ֆունկցիոնալությունը:

Նոր LX-ն առաջին Lexus-ն է, որն ունի երկակի էկրան՝ 12.3 դյույմանոց վերևում և 7 դյույմանոց ներքևում: Բարձր լուծաչափով լայն սենսորային էկրանի օգտագործումը շատ հեշտ է, այն ապահովում է պատկերների բարձր հստակություն: 12.3 դյույմանոց էկրանը ցույց է տալիս նավիգացիոն և ձայնային համակարգերի տեղեկությունները, իսկ արտաճանապարհային պայմաններում վարելիս՝ էկրանի վրա ցուցադրվում են Multi-Terrain Monitor համակարգի տեսախցիկներից պատկերները։

Ներքևի 7 դյույմանոց սենսորային էկրանը ցուցադրում է կլիմայի կառավարման համակարգի կարգավորումները (ջերմաստիճանը, փչման ինտենսիվությունը, փչման ռեժիմը, նստատեղերի  տաքացումնը և օդափոխությունը, ղեկի տաքացումը): Այն նաև գործում է որպես Multi-Terrain Select օժանդակ համակարգի լրացուցիչ էկրան: Բացի այդ, այն ցույց է տալիս դիֆերենցիալների բլոկավորման կարգավիճակը և թույլ է տալիս փոխել ճանապարհային արանքի բարձրությունը:

Գունավոր պրոեկցիոն էկրանը ցուցարում է վարորդի տեսադաշտում՝ դիմապակու ներքևի մասում ամենակարևոր տեղեկատվությունը և նախազգուշական հաղորդագրությունները: Լուսավորումով TFT էկրանի տեխնոլոգիան ավելի պայծառ է դարձնում պատկերները և ապահովում է գերազանց պարզություն նույնիսկ ձմեռային պայմաններում:

Յոթ տեղանոց տարբերակներում ուղեբեռի տարածքը մեծացնելու համար Multi-Seat Auto Arrange-ը թույլ է տալիս հեշտությամբ ծալել երկրորդ և երրորդ շարքի նստատեղերը մեկ կոճակի հպումով: Երկկտոր երրորդ շարքի նստատեղերն ամբողջությամբ ծալվում են` ստեղծելով ընդարձակ և լակոնիկ տարածություն:

Lexus LX-ի սրահում նախատեսվել են վարդակներ տարբեր սարքերի միացման համար, ինչպես աշխատանքային, այնպես էլ զվարճանքի.

  • 12Վ վարդակ և երկու USB վարդակներ առջևի վահանակի վրա և կենտրոնական վահանակի վերջում
  • Անլար լիցքավորիչ, որը ներկառուցված է կենտրոնական վահանակի վերևի մասում
  • Երկու պորտեր ականջակալների համաև և HDMI պորտ  երկրորդ շարքի ուղևորների տեղեկատվական-զվարճանքի համակարգի համար
  • Երկու USB լիցքավորման պորտ երրորդ շարքի ուղևորների համար (ձախ և աջ)
  • 220 Վ վարդակից բեռնախցիկում

Կենտրոնական վահանակի մեջ հնարավոր է տեղադրել զով տուփը: Նույնիսկ միջին չափի վահանակում հնարավոր է պահել 500 մլ և 1500 մլ շշեր: Զով տուփն ունի կափարիչ, որը բացվում է երկու ուղղություններով: Դրա շնորհիվ տուփով հեշտությամբ կարող են օգտվել ինչպես վարորդը և առջևի ուղևորը, այնպես ել երկրորդ շարքի ուղևորները։

Lexus Climate Concierge համակարգը կարելի է կառավարել 7-դյույմանոց էկրանից, կարգավորելով նստատեղերի և ղեկի տաքացումը և նստատեղերի օդափոխությունը՝ իդեալական կլիմա ստեղծելու համար: Հարմարավետության և վառելիքի խնայողության լավագույն մակարդակ ապահովելու համար S-Flow կլիմայի կառավարումը կարող է ճանաչել, թե որ նստատեղերն են զբաղված և որտեղ է հարվածում արևի լույսը, և կարգավորել աշխատանքի ռեժիմը: Nanoe™ X տեխնոլոգիան գեներացիայի է ենթարկում լիցքավորված միկրոմասնիկները՝ կանխելով վիրուսների և բակտերիաների* տարածումը, վերացնելով հոտերը** և պահպանելով սրահում խոնավության օպտիմալ մակարդակը:

 

* Ավելի քան 99% վիրուսների և բակտերիաների արգելակում nanoe™ X մասնկիների առաջացման 1 ժամվա ընթացքում։ Japan Food Research Laboratories, Report No. 20073697001-0101 , 15038623001-0101:

 

** Հոտի ինտենսիվությունը նվազեցրեց ավելի քան 1,8 անգամ nanoe™ X մասնկիների առաջացման 1 ժամվա ընթացքում։ Panasonic Corporation Product Analysis Center, Report No. BAA33-150318-M35

25 բարձրախոսներով Mark Levinson® Reference 3D ձայնային համակարգը ապահովում է ձայնի գերազանց որակ: Իրատեսական կենդանի ձայնի մակարդակին հասնելու համար համակարգը մանրազնին կերպով կարգավորվում է, հաշվի առնելով սրահի յուրաքանչյուր կոնֆիգուրացիայի առանձնահատկությունները: Ինը ներկառուցված 10 սմ Unity™ բարձրորակ բարձրախոսները  ստեղծում են համերգասրահի մթնոլորտ սրահում։ Բացի այդ, երաժշտության հնչողությունը  բարելավելու համար տանիքում տեղադրված են լրացուցիչ 4 սմ բարձրախոսների բլոկ:

Մեքենայի ընդհանուր քաշը նվազեցնելու համար ետևի դուռը պողպատի փոխարեն պատրաստված է ալյումինե խառնուրդից: Բեռնախցիկի դռան հեռակառավարման գործառույթը շատ հարմար է, երբ ձեր ձեռքերը լի են պայուսակներով: Բանալին դրեք ձեր գրպանում, այնուհետև ոտքով անցկացրեք հետևի բամպերի տակ՝ բեռնախցիկի դուռը բացելու կամ փակելու համար:

Multi-Terrain Monitor համակարգի չորս տեսախցիկները օգնում են վարորդին կառավարել շրջակա տարածքը: Մեքենայի հետևի տարածքի ցուցադրման եզակի ռեժիմը թույլ է տալիս ստուգել մեքենայի տակ գտնվող մակերեսը և առջևի անիվների դիրքը:

ՓՈՐՁԱՐԿԵՔ ԲՈԼՈՐ ՆՈՐ LX-Ը

Բացահայտեք նոր LX-ը, նստելով մեքենայի ղեկին և, օգտվելով մեր եզակի թեստ-դրայվի առաջարկով:

ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/model-filter-results/am/hy?model=ue%2Cnx%2Crx%2Crxl