Կապվել մեզ հետ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԳՈՏՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Երկար ճանապարհորդություններն ու նոր երթուղիները պահանջում են վարորդներից առավելագույն կենտրոնացում. հենց այս դեպքերում օգտակար է երթևեկության Գոտու փոփոխության մասին նախազգուշացման համակարգը (LDA)։ Նորարարությունների այս համակցությունը ներառում է ղեկի աջակցումը, երթևեկելի գոտու պահպանման տեխնոլոգիա և ճանապարհային գծանշումների վերահսկման առաջադեմ տեխնոլոգիա, որը մշտապես պահպանում է ձեր մեքենան երթևեկելի գոտում:

Օգտագործելով տեսախցիկը, LDA-ն գնահատում է ձեր մեքենայի դիրքը ճանապարհային գծանշումների նկատմամբ: Այս լուծումը թույլ է տալիս վարորդին մշտապես տեղյակ լինել ճանապարհին տիրող իրավիճակին և անհրաժեշտության դեպքում շտկել իր գործողությունները:

Ճանապարային դժվար իրավիճակներում LDA-ն տրամադրում է լրացուցիչ աջակցություն: Հաճախ հոգնածության և կենտրոնացման կորստի առաջին նշանն այն է, երբ մեքենան երթևեկության գծից շեղվում է այլ կողմ։ Ճանապարհային գծանշումների վերահսկման առաջադեմ տեխնոլոգիայով Lexus-ի մոդելները տեղեկացնում են վարորդին ձայնային և լուսային ազդանշաններով երթևեկելի գոտուց ցանկացած շեղման մասին և կանխում են վթարները: Զգայունության տարբեր կարգավորումները թույլ են տալիս ծրագրավորել ճանապարհային գծանշումների վերահսկման առաջադեմ տեխնոլոգիան այնպես, որ այն առավելագույն չափով համապատասխանի ձեր վարելու ոճին:

Ճանապարհին էլ ավելի վստահ վարելու համար Lexus-ի մոդելները համալրված են ղեկի աջակցությամբ, որոնք գործադրում են մեղմ ուժ վրա, եթե երթևեկության զբաղեցրած գոտուց շեղումն անխուսափելի է։ Երթևեկելի գոտու պահպանման տեխնոլոգիան սովորաբար պահպանում է մեքենան երթևեկության գծի մեջտեղում և նվազագույնի է հասցնում շեղումները նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան գտնվում է դինամիկ ադապտիվ կրուիզ կոնտրոլ ռեժիմում:

Այս LDA-ի գործառույթները օգնում են կանխել վթարները, որոնք առաջանում են հոգնածության և վտանգավոր կարճաժամկետ համակենտրոնացման անկման հետևանքով: Ճանապարհորդության ընթացքում LDA-ի ազդանշանները վարորդներին պահում են կենտրոնացած և վստահ:

Մասնակցեք Գոտու փոփոխության մասին նախազգուշացման համակարգի ինտերակտիվ ցուցադրությանը։

Պատասխանատվության սահմանափակում․ Ոչ մի դեպքում չպետք է Lexus-ի անվտանգության համակարգը օգտագործվի որպես սովորական վարման սկզբունքների փոխարինում. Խնդրում ենք կարդալ այս հրահանգները նախքան համակարգը գործարկելը: Վարորդը պատասխանատու է իր անվտանգության ու կյանքի համար:

ԱՅՍ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ

 

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/model-filter-results/am/hy?model=ct%2Crxl%2Cnx%2Cis%2Crc%2Crf%2Cll