Կապվել մեզ հետ
Բոլորովին նոր շքեղ ֆլագման  LM 350h մինիվենը նախատեսված է հատուկ VIP-ների և բիզնես առաջնորդների համար, ովքեր նախընտրում են ուղևորությունները վարորդի հետ: Մինիվենի ընդարձակ սրահը հագեցած է հարմարավետ կաշվեպատ նստատեղերով՝ շարժական ոտնահենակներով և պրեմիում դասի նրբագեղ երեսպատումով: Չորս տեղանոց տարբերակը ներկայացնում է շքեղության գագաթնակետը՝ ընդամենը երկու հետևի նստատեղերով, որոնք կարող են ընդունել ամբողջովին հորիզոնական դիրք, ինչպես ինքնաթիռի առաջին կարգի սրահում: 7 տեղանոց տարբերակը հագեցված է նստատեղերի լրացուցիչ միջին շարքով: LM 350h-ը սնուցվում է հաջորդ սերնդի 184 կՎտ հզորությամբ հիբրիդային շարժիչով, որն ապահովում է քարշուժի ծայրահեղ սահուն մատակարարում և անմոռանալի վարորդական փորձ:
  • ԲՈԼՈՐՈՎԻՆ ՆՈՐ LEXUS LM

    LM-ը նոր առաջատար մինիվեն է, որը Lexus ապրանքանիշի առջև բացում է վարորդով գերշքեղ մեքենաների շուկա:   

                                                                                                                 

  • LEXUS ԲՐԵՆԴԻ ՏԱԿՈՒՄԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՈՐԱԿ

    Իմացեք ավելին Տակումի էլիտար արհեստավորների թիմի մասին, ում շնորիվ շքեղ Lexus LM-ը նման չէ որևէ այլ մինիվենին:

     

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ՍԿՍԵԼ։ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

ԸՆՏՐԵՔ ԴԱՍԸ․

4

No results

  • LM - 4 Seater Dark - 5-դռնանի մինիվեն

    LM 4 Seater Dark

    Հիբրիդ
    5-դռնանի մինիվեն

    Ուսումնասիրել

    Վարիատոր փոխանցման տուփ | 4X4
  • LM - 4 Seater Light - 5-դռնանի մինիվեն

    LM 4 Seater Light

    Հիբրիդ
    5-դռնանի մինիվեն

    Ուսումնասիրել

    Վարիատոր փոխանցման տուփ | 4X4
  • LM - 7 Seater Dark - 5-դռնանի մինիվեն

    LM 7 Seater Dark

    Հիբրիդ
    5-դռնանի մինիվեն

    Ուսումնասիրել

    Վարիատոր փոխանցման տուփ | 4X4
  • LM - 7 Seater Light - 5-դռնանի մինիվեն

    LM 7 Seater Light

    Հիբրիդ
    5-դռնանի մինիվեն

    Ուսումնասիրել

    Վարիատոր փոխանցման տուփ | 4X4

4-ՏԵՂԱՆԻ LM 350H

  • ԱՆՁՆԱԿԱՆ ՎԱՐՈՐԴԻ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ 4-ՏԵՍԱՆԻ ՄԻՆԻՎԵՆ

    4-տեղանի LM-ի առանձնանում է ավանգարդ ոճի և շարժական գործնական գրասենյակի հարմարավետ տարածքի յուրահատուկ մթնոլորտով: Ձեռքով կարված կաշվե նստատեղերը զինված են սենսորային կառավարման վահանակով արմնկակալներով և Lexus-ի էմբլեմով գլխակալներով: Հետևի շարքում նախատեսվել են կլիմայի կառավարման խելացի համակարգը, կարդալու համար լամպեր և ծալովի սեղաններ: Օդափոխման և ջեռուցման գործառույթներն ավելի են բարձրացնում բոլոր ուղևորների և վարորդի հարմարավետությունը, մինչդեռ կողային պատուհանների արևապաշտպան ժապավենները օգնում են պահպանել գաղտնիությունը: Սրահի առաջնամասի տանիքի վահանակը պարունակում է կողային դռների և հետևի դռան կառավարիչներ: Դրա շնորհիվ վարորդը կարող է քաղաքավարի և նրբագեղ կերպով բացել մուտքը դեպի մեքենա, երբ ուղևորները մոտենում են մեքենային:

  • ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՆՍՏԵԼԱՏԵՂԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԼԻՈՎԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԴԻՐՔ

    4-տեղանոց բացառիկ կոնֆիգուրացիան իդեալական է վարորդի հետ ուղևորությունների համար: Սրահի հետևի հատվածում տեղադրված են պրեմիում դասի և բարձր թիկնակով ու էրգոնոմիկ ձևով երկու նստատեղեր, որոնք ապահովում են գերազանց հարմարավետություն: Նստատեղերը կարող են ընդունել ամբողջովին հորիզոնական դիրք: Օդային խցիկները ինտեգրված են բարձերի և թիկնակների վրա, որոնց օգնությամբ իրականացվում է ազդրերի, մեջքի և ուսերի մերսման գործառույթը։ Էլեկտրակառավարվող շարժական ոտնահենակներն ապահովում են ոտքերի հարմարավետ աջակցություն:

    ՛՛Climate Concierge՛՛ համակարգը վերահսկում է ուղևորների մարմնի ջերմաստիճանը և ստացված տվյալների հիման վրա կարգավորում է կլիման սրահում։ Իսկ օդափոխման գործառույթը սրահից սառը օդ է փոխանցում նստատեղի ծակոտկեն մակերևույթի միջով՝ հեռացնելով ջերմությունն ու խոնավությունը: Էլեկտրական կառավարումով ոտքերի հենարանը ապահովում է հուսալի աջակցություն, թույլ տալով ուղևորին լիովին հանգստանալ նրբագեղության և հարմարավետության մթնոլորտում:

  • ԽՄԲԵԼԻՔՆԵՐ, ԱՄՍԱԳՐԵՐ, ԺԱՄԱՆՑ

    Կենտրոնական միջնորմի ներքևի մասում գտնվող պահեստային խցիկների, նստատեղերի արմնկակալներում ծալվող սեղանների և ձեր սիրած տպագիր հրատարակությունների կամ պլանշետների բաժինի շնորհիվ LM-ի յուրաքանչյուր ուղևոր կարող է տանել հետը այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է: Իսկ տեղեկատվական-ժամանցային համակարգը իր բարձր լուծաչափով լայնէկրան էկրանով իդեալական է և՛ հանգստի, և՛ աշխատանքի համար: Բացի այդ, սրահի հետևի մասում տեղադրված է 14 լիտրանոց սառնարան, որտեղ կարող եք զովացնել ըմպելիքները ցանկացած առիթի համար։

Չորս տեղանոց տարբերակը հագեցած է սրահի առջևի և հետևի հատվածները բաժանող կենտրոնական փակոցով։ Դրա վերևի մասում տեղադրված է շարժական ապակի՝ երկաստիճան խավարման գործառույթով, որը թույլ է տալիս պահպանել գաղտնիություն, չվնասելով ընդարձակության զգացումը: Ապակու տակ տեղադրված է 48 դյույմանոց լայնաֆորմատ էկրան, որը բարձր տեխնոլոգիական աուդիոհամակարգի հետ համատեղ կարող է օգտագործվել ժամանցի կամ առցանց գործնական հանդիպումների համար։ Հետևի ուղևորների համար Climate Concierge համակարգն ապահովում է կլիմայի կառավարման համակարգի, նստատեղերի դիրքի, արևապաշտպան միջոցների և լուսավորության ինտեգրված կառավարում, ինչը օգնում է ստեղծել օպտիմալ մթնոլորտ սրահում:

ԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

  • ԱՄՈՒՐ ՀԱՐԹԱԿ

    Նոր LM 350h-ը կառուցված է GA-K պլատֆորմի վրա և ունի ոչ միայն ավելի երկար անիվային ՀԻՄՔ, այլ նաև լրացուցիչ խաչաձև ճաղեր և ամրացումներ՝ կոշտությունը բարձրացնելու համար: Լրացուցիչ ուժի շնորհիվ Lexus-ի ինժեներները ունեցել են հնարավորություն ճշգրտորեն կարգավորել կախոցը՝ երթևեկության որակի և հարմարավետության բարելավման համար: Լայն ուղին և մեծ անիվները նույնպես ապահովում են ավելի բարձր կուրսային կայունություն:

     

  • 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԻՆՔՆԱԼԻՔՎՈՂ ՀԻԲՐԻԴ

    LM 350h-ը հագեցած է ինքնալիցքավորման գործառույթով հիբրիդային ուժային սարքավորումով, որը հարմարավետություն և վստահություն է հաղորդում վարելու ցանկացած իրավիճակում: Այն բաղկացած է 2,5 լիտրանոց բենզինային շարժիչից և էլեկտրական շարժիչից։ Ընդհանուր հզորությունը՝ 250 ձիաուժ, ըստ DIN ստանդարտի, կամ 184 կՎտ. 0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է ընդամենը 8,7 վայրկյան: CO2 արտանետումները կազմում են 161-167 գ/կմ*, իսկ վառելիքի ծախսը՝ 7,0-7,4 լ/100 կմ*: Համակարգը վերալիցքավորում է բարձր լարման մարտկոցը բարձր արագությամբ վարելու կամ արգելակման ժամանակ՝ ապահովելով վարման բացառիկ բնութագրեր:

     

  • 2.5Լ ԲԵՆԶԻՆԻ ՇԱՐԺԻՉ / ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՏՈՒՓ

    Նոր LM 350h 2,5 լիտրանոց բենզինային շարժիչը զգալիորեն գերազանցում է իր նախորդի համեմատ՝ հասնելով համաշխարհային կարգի 41% ջերմային արդյունավետության: Անհավանական սահուն և արձագանքող վարելու համար առջևի էլեկտրական շարժիչը, գեներատորը և էլեկտրաէներգիայի փոխանակման մեխանիզմը համակցված են մեկ բարդ հիբրիդային փոխանցման տուփի մեջ: Բազմակողմանի շարժիչի/գեներատորի շնորհիվ, այն կոմպակտ է և ապահովում է ամենաբարձր արդյունավետությունը, ամենահանգիստ և ամենաարդյունավետ աշխատանքը իր դասում:

Նոր 4-րդ սերնդի նիկել-մետաղի հիդրիդային մարտկոցը, որը մշակվել է հատուկ LM 350h-ի համար, թույլ տվեց մեծացնել սրահի ազատ տարածքը, ինչպես նաև ապահովում է գերազանց կատարում: Օպտիմիզացվել է նաև հովացման համակարգը։ Էլեկտրաէներգիայի կառավարման նոր կոմպակտ ագրեգատը տեղադրվում է փոխանցման տուփի վերևում: Այն հնարավորություն տվեց իջեցնել կափարիչի գիծը և դրանով իսկ բարելավել աերոդինամիկան և վառելիքի արդյունավետությունը:

Նոր LM 350h-ի էլեկտրոնային E-FOUR լիաքարշակ համակարգը շարունակաբար վերաբաշխում է ոլորող մոմենտը և երաշխավորում վստահ քարշուժ: LM-ի բազմալծակ հետևի կախոցը ապահովում է գերազանց կառավարում, կուրսային կայունություն և վերացնում ուղղահայաց ճոճումը: Այն կարող է նաև կարգավորել ոլորող մոմենտների ավելի բարձր մակարդակները՝ միաժամանակ զգալիորեն նվազեցնելով աղմուկի և թրթռման մակարդակները: Հատուկ կարգավորված Ադապտիվ կարգավորվող կախոցը (AVS), որն առանձին-առանձին փոխում է ամորտիզացիոն ուժը բոլոր չորս անիվների համար, նաև օգնում է բարելավել երթևեկության որակը և կառավարումը բարձր արագությամբ:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

  • ԵՐՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ LEXUS SAFETY SYSTEM+ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

    Նոր LM-ը զինված է երրորդ սերնդի  Lexus Safety System+ ակտիվ անվտանգության և վարորդի աջակցության առաջադեմ տեխնոլոգիաների հավաքածույով, որը ստացել է թարմացված և լրացուցիչ գործառույթներ: Ներառված են՝ ղեկային աջակցությամբ Վարորդական Ակտիվ Օգնական և նոր վարորդի մոնիտոր՝ վարորդներին հոգնածության կամ ուշադրությունը շեղելու նշանները ստուգելու համար:

  • ԱՌՋԵՎԻՑ ԲԱԽՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՄԱԿԱՐԳ

    Առջևից բախման վտանգի մասին նախազգուշացնող առաջադեմ համակարգն այժմ կարող է հայտնաբերել մոտոցիկլետները ցերեկային ժամերին և օգնել կանխել ավելի շատ հավանական վթարներ, օրինակ՝ ձախ/աջ թեքվելիս և խցանումներում վարելիս: Այն կարող է նաև ճանաչել հանդիպակաց երթևեկության կամ ճանապարհը հատող հետիոտների հետ բախման վտանգը, երբ վարորդը խաչմերուկում կատարում է շրջադարձ: Բախումներից խուսափելու կարողությունը ավելացել է արտակարգ իրավիճակներում ղեկի աջակցության օգնությամբ:

  • ԴԻՆԱՄԻԿ ՌԱԴԱՐՈՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ (DRCC)                                        Համակարգն օգտագործում է միլիմետր ալիքի ռադարային սենսոր և տեսախցիկ՝ առջևում գտնվող մեքենաները հայտնաբերելու և համապատասխան հեռավորություն պահպանելու համար: Եթե ​​դիմացի մեքենան արգելակում է, համակարգը նույնպես կկանգնեցնի LM-ը: Երբ դիմացի մեքենան նորից շարժվի, դուք նույնպես կշարունակեք երթևեկությունը։ Համակարգն արագ ճանաչում է առջևում գտնվող տրանսպորտային միջոցները և, Երթևեկության գոտու պահպանման աջակցող համակարգի (LTA) հետ համատեղ, ուղղում են մեքենան ավելի բնական հետագծով: Բացի այդ, կրուիզ-կոնտրոլը կանխում է բախումը հարակից գոտիով ավելի ցածր արագությամբ ընթացող մեքենայի հետ:

    * LTA-ն օգնում է LM-ին պահել երթևեկության գծի կենտրոնում, օգտագործում է ՛՛բնական գծի հետևում՛՛ գործառույթը, ինչպես նաև օգում է կատարել շրջադարձներ:

Հագեցած լինելով մեր վերջին խոչընդոտների կանխատեսման աջակցման համակարգով, LM-ի նոր առաջնահերթ Active Driving Assist տեխնոլոգիայով Proactive Driving Assist-ը վերահսկում է ճանապարհի մասնակիցներին և ակտիվորեն վերահսկում է արգելակները և ղեկը՝ նրանցից անվտանգ հեռավորություն պահպանելու համար: Բացի այդ, Deceleration Assist-ը թույլ է տալիս ավելի սահուն և անվտանգ դանդաղել մեքենան: Համակարգը նաև հայտնաբերում է առջևում գտնվող շրջապտույտները և կարգավորում է ղեկի աջակցության ուժը՝ հեշտացնելով անվտանգ և ճշգրիտ ղեկի կառավարումը:

AHS-ն օգտագործում է մեկ ոսպնյակավոր տեսախցիկ՝ առջևում գտնվող մեքենաների լույսը հայտնաբերելու համար և ավտոմատ կերպով օպտիմիզացնում է լուսարձակի ճառագայթների բաշխումը, որպեսզի այն չկուրացնի այլ վարորդներին: Այս համակարգը նվազեցնում է վարորդի ծանրաբեռնվածությունը՝ ավտոմատ կերպով միացնելով և անջատելով ուսարձակների հեռավոր լույսը և ապահովում է գերազանց տեսանելիություն գիշերը վարելիս:

ՎՃՌԱԿԱՆ ԴԻԶԱՅՆ

  • LEXUS-Ի ՈՃԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԷՔՍՏԵՐԻԵՐ

    Lexus-ի ֆիրմային հովացուցիչի պաշտպանիչ ցանցը տեսողականորեն ինտեգրում է սուր լուսադիոդային լուսարձակները և ընդգծում է LM 350h-ի գրավիչ տեսքը: Թափքի հարթ գծերն ընդգծված են մուգ առջևի և հետևի սյուներով, իսկ ընդարձակության զգացողությունն առաջանում է ամբողջ պարագծի երկայնքով ապակեպատման մեծ տարածքով: Երկար անվային հիմքը և 17 դյույմանոց թեթևաձույլ կամ 19 դյույմանոց կռածո անիվները հաղորդում են LM-ին դինամիկ տեսք:

    Տեսողականորեն ինտեգրված Lexus-ի LED հետևի լուսարձակները և նոր ֆիրմային նշանը ընդգծում են մեքենայի ֆուտուրիստական ​​տեսքը: Կարող եք ընտրել Էքստերիերի չորս գույներից մեկը՝ Sonic White, Sonic Titanium, Graphite Black և Sonic Agate, որոնք ընդգծում են արտաքինի «արժանապատիվ նրբագեղության» թեման: Խոշոր կողային ապակիները և պանորամային տանիքը մեծացնում են հետևի նստատեղերի տարածության զգացումը:

  • ՆՈՐ ԻԼԻԿԱՁԵՎ ԹԱՓՔ / LEXUS-Ի ՖԻՐՄԱՅԻՆ ՀՈՎԱՑՈՒՑԻՉԻ ՑԱՆՑ

    Նոր LM-ն զինված է իլիկաձև դիզայնի թափքով, ինչի շնորհիվ այժմ Lexus-ի հաջորդ սերնդի դիզայներական լուծումները հասանելի են MPV սեգմենտի համար: Հովացուցիչի ցանցի ավելի խորը ինտեգրումը, ստեղծելով էլեկտրիֆիկացված ուժի և ցածր ծանրության կենտրոնի զգացում, հաղորդում են մեքենային ավելի վճռական տեսք:

  • ԵՌԱԿԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐ / LEXUS-Ի ՖԻՐՄԱՅԻՆ ՀԵՏԵՎԻ ԼՈՒՅՍԵՐ

    Երեք LED բլոկներով ավելի նեղ, ավելի սուր և հորիզոնական դիրքով տեղադրված լուսարձակներն իրենց բարդ դիզայնով ստեղծում են անմոռանալի տպավորություն: Վերևում և ներքևում գտնվող ցերեկային լուսարձակները ընդգծում են մինիվենի պատկանելությունը Lexus ապրանքանիշին և ստեղծում են գեղեցիկ լուսային անցումներ: Տեսողականորեն ինտեգրված հետևի համակցված լամպերը, կենտրոնում լրացուցիչ լուսային գծով և հատուկ L-աձև մոտիվներով ապահովում են գերազանց տեսանելիություն ճանապարհին և ընդգծում մեքենայի կարգավիճակը:

Տանիքի վահանակի մեջ ինտեգրված կառավարման համակարգները թույլ են տալիս բացել և փակել կողային սողարկող դռները և էլեկտրական բեռնախցիկի դուռը վարորդի նստատեղից: Դա կարևոր ուղևորներին ջերմ ընդունելու հիանալի միջոց է: E-Latch համակարգը մշակելիս ստեղծողները ոգեշնչվել են ճապոնական Սոձի դռների կոնցեպտից: Ուստի կողային դռները կարելի է բացել և փակել դրսից՝ բանալին կամ դռան բռնակի ընդամենը մեկ հպումով: Դա անելու համար պարզապես մոտեցեք մինիվենին համապատասխան կողմից՝ ունենալով ձեր մոտ էլեկտրոնային խելացի բանալի։ Իսկ հատուկ պաշտպանության համակարգը բացառում է դռան որմնախոռոչին որևէ բան կծկվելու հնարավորությունը:

Որպեսզի կոկպիտը ավելի կենտրոնացած լինի վարորդի վրա, Lexus-ը մշակեց Tazuna դիզայնի հայեցակարգը: Նրա անունը գալիս է ճապոնական բառից, որը նշանակում է «սանձ», որը ենթադրում է մեքենայի անմիջական, բայց ինտուիտիվ կառավարում: Տեղեկատվական աղբյուրները, ինչպիսիք են մուլտիմեդիա համակարգի էկրանը, բազմաֆունկցիոնալ դիսփլեյը, մեկ ցուցանակով գործիքների կլաստերը, կենտրոնական չափիչները և դիմապակու պրոեկցիոն էկրանը, խմբավորված են մեկ հատվածում, որպեսզիվարորդը առանց գլխի դիրքի շարժման կարողանա կարդալ դրանք: Հիմնական անջատիչները և կառավարման համակարգերը, ինչպիսին է Drive Mode Select համակարգը, տեղակայված են նույն կերպ:

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

  • ԼԱՅՆ 10-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ՊՐՈՅԵԿՑԻՈՆ ՑՈՒՑԱԴՐԻՉ

    LM 350h-ի յոթ տեղանոց տարբերակը հագեցած է 10 դյույմանոց պրոեկցիոն ցուցադրիչով, որը ցուցադրում է վարորդի համար կարևոր տվյալները գունավոր ձևաչափով. նավիգացիոն հուշումներ, անվտանգության համակարգերի տեղեկատվություն, դայնային համակարգի տեղեկատվություն և այլն: Դրա շնորհիվ մեքենա վարողը պահում է իր հայացքը ճանապարհին։ Իսկ ղեկի վրա տեղադրված սենսորային անջատիչները չափազանց պարզեցնում են էկրանի կառավարումը:

  • 23 ԲԱՐՁՐԱԽՈՍՈՎ MARK LEVINSON® ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (4 ՏԵՂԱՆՈՑ ՏԱՐԲԵՐԱԿ)

    LM 350h 4 տեղանոց տարբերակի սրահը գրեթե ամբողջությամբ մեկուսացված է արտաքին աղմուկից, ինչը դարձնումէ այն գերազանց վայր 23 բարձրախոսներով նոր Mark Levinson Premium Surround Sound ձայնային համակարգի տեղադրման համար: Մշակված է գործընկերների կողմից, ովքեր ստեղծում են բացառիկ ձայնային համակարգեր, այս ձայնային համակարգը օպտիմիզացված է մեքենայի սրահի ճարտարապետության համար: ClariFi-ն ապահովում է անզուգական 7.1 ալիքային տնային կինոթատրոնի որակ 3D Surround Mark Levinson համակարգի շնարհիվ և Quantum Logic ընկղման տեխնոլոգիայով, որը վերլուծում է երաժշտությունը և ավելացնում կորցրած տվյալները՝ ձայնի բացառիկ որակ ապահովելու համար:

    Բարձրախոսները, որոնք տեղադրված են մինիվենի լայն տանիքի վրա, օգնում են ստեղծել եռաչափ ձայնային բեմ և ավելի մեծացնել համերգասրահում գտնվելու զգացողությունը: Կենտրոնում 48 դյույմանոց էկրանի վերևում տեղադրված բարձրախոսները արտադրում են հարուստ, հզոր ձայն՝ օրիգինալ ձայնային փորձի համար: Վերջապես, կենտրոնական ստորին ձախ մասում ներկառուցված նվագարկիչը թույլ է տալիս լսել Blu-ray սկավառակներ, DVD և CD-ներ:

  • ԱՆԼԱՐ ԼԻՑՔԱՎՈՐԻՉ

    Սմարթֆոնների և այլ էլեկտրոնային սարքերի մարտկոցները լիցքավորելու համար նախատեսված է անլար լիցքավորիչ։ Այն լիցքավորում է մարտկոցները 50%-ով ավելի արագ և գերազանց տեղակայված է կենտրոնական վահանակի խցիկում: Բացի այդ, LM-ը կարող է ունենալ մինչև ութ USB պորտ ամբողջ սրահում, որոնք կարող են օգտագործվել լիցքավորման և տվյալների փոխանակման համար: Android Auto® և Apple CarPlay® ինտերֆեյսների շնորհիվ՝ նոր LM-ը թույլ է տալիս հեշտությամբ օգտվել սմարթֆոնների ընտրված մի որոշ հավելվածներով 14 և 48 դյույմանոց էկրանների վրա:

ԻՄԱՑԵՔ ՄԵՐ ԹԵՍՏ ԴՐԱՅՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ԹԵՍՏ ԴՐԱՅՎԻ ԽՈՍՏՈՒՄԸ

Ստացեք Զարմանալի Զգացումներ Lexus-ի թեստ դրայվով, ընտրեք ձեր նախընտրած մեքենան, գտնվելու վայրը և տևողությունը:
Թվերը տրված են համադրելիության նպատակով. համեմատեք վառելիքի սպառման և CO2-ի ցուցանիշները նույն տեխնիկական ընթացակարգերով փորձարկված այլ մեքենաների հետ: Այս թվերը կարող են չարտացոլել մեքենայի իրական արդյունքները: Բոլոր մեքենաները հավաստագրված են Համաշխարհային ներդաշնակեցված թեթև տրանսպորտային միջոցների փորձարկման ընթացակարգի (WLTP) համաձայն: CO2-ի թվերը (և, հետևաբար, ավտոմեքենաների հարկը և առաջարկվող «ճանապարհային» գները) կարող են տարբերվել մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը տպագրված տեղեկություններից՝ հաշվարկման պաշտոնական եղանակի փոփոխության պատճառով: