Կապվել մեզ հետ
Պրովոկացիոն, նոր, շլացուցիչ Lexus ES 300h-ը ամբողջովին փոխում է պրեմիում դասի սեդանների մասին պատկերացումը։ Լիցքավորվելով ընթացքի ժամանակ՝ նրա 4-րդ սերնդի Lexus Ինքնալիցքավորման Հիբրիդային տեխնոլոգիան ապահովում է արագ գծային արագացում: Հագեցված է վերջին սերնդի անվտանգության Lexus Safety System + համակարգով։ Սա երբևէ ստեղծված ամենաանվտանգ մեքենաներից մեկն է:

1/ ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

Ընտրեք դասը

3

  • ES - Executive 250 - 4-դռնանի սեդան

    ES Executive 250

    4-դռնանի սեդան

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X2
  • ES - Luxury 350 - 4-դռնանի սեդան

    ES Luxury 350

    4-դռնանի սեդան

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X2
  • ES - Luxury 250 - 4-դռնանի սեդան

    ES Luxury 250

    4-դռնանի սեդան

    ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ՇԱՐԺԻՉԸ

    8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփ | 4X2

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՌՋԵՒ)

  • ՆՈՐ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈԻՅՍԵՐ

    Բոլոր նոր ES մոդելներն ունեն վերափոխված լուսարձակների դիզայն: Գրավիչ դիզայնով եռակի LED լուսարձակները հիանալի կերպով բաշխում են լույսը և ներառում են BladeScan® AHS համակարգ։ Մինչ արտաքին ոսպնյակը տեղափոխվել է, ներքին դիզայնը փոփոխվել է, ինչը բարելավել է ֆունկցիոնալությունը և ստեղծել է ավելի հստակ արտահայտություն: Լուսարձակները հագեցված են բոլոր եղանակների լամպերով, որոնք ապահովում են լավ տեսանելիություն  մառախուղի պայմաններում:

  • 4-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԻՆՔՆԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

    4-րդ սերնդի ինքնալիցքավորվող հիբրիդային տեխնոլոգիայի շնորհիվ, որը միավորում է Ատկինսոնի ցիկլի գերարդյունավետ 2,5 լիտրանոց բենզինային շարժիչը հզոր էլեկտրական շարժիչով, ES 300h-ն զարգացնում է 218 ձիաուժ հզորություն / 160 կՎտ և վառելիքի ծախսը կազմում է ընդամենը 5,2 լիտր 100 կմ։

    Եվ քանի որ այս մոդելն աշխատում է ժամանակի մոտավորապես 50%-ով էլեկտրամոբիլի ռեժիմումով, դուք կարող եք ակնկալել CO2 արտանետումների զգալի նվազում (119 գ/կմ)՝ համեմատած բենզինային կամ դիզելային շարժիչներով սեդանների հետ:

  • ՆՈՐ LEXUS-Ի ՀՈՎԱՑՈՒՑԻՉԻ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՑԱՆՑ

    Պահպանելով պրեմիում դասի սեդանի ճանաչելի ինքնությունը՝ ES 300h-ի նոր առջևի հովացուցիչի պաշտպանիչ ցանցի նոր դիզայնի ստեղծման համար ամիսներ տքնաջան աշխատանք է պահանջվել, ինչպես նաև օգտագործվել են բարդ 3D մոդելավորման տեխնիկան մեթոդներ։ ES 300h F SPORT-ը պահպանել է իր ֆիրմային սև «F» մակնիշի հովացուցիչի ցանցը:

Կողային տեսարանի մոնիտորների ընտրովի համակարգը թույլ է տալիս փոխարինել ավանդական դռան հայելիները կոմպակտ արտաքին տեսախցիկներով, որոնք միացված են մեքենայի մոնիտորներին: Lexus-ի այս նորարար տեխնոլոգիան ապահովում է ձեր մեքենայի հետևի և կողքի օպտիմալ տեսանելիությունը բոլոր պայմաններում: Տեսախցիկների լուծաչափը բարելավվել է, ինչի արդյունքում պատկերի որակը բարելավվել է ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը:

Կույր կետերի մոնիտորը համակարգ է, որն օգտագործում է սենսորների մի շարք, որոնք տեղակայված են հետևի բամպերում: Նրանց խնդիրն է հայտնաբերել ճանապարհի մյուս մասնակիցներին հարակից գոտիներում: Եթե ​​վարորդը պատրաստվում է փոխել երթևեկության գիծը, և եթե սենսորները ինչ-որ բան են նկատում, նրանք դռան հայելիում ահազանգում են վարորդին ձայնային և տեսողական ազդանշաններով:

Նոր ES 300h-ը հագեցած է բարելավված Lexus Safety System + անվտանգության համակարգերի կոմպլեքսով, որը ապահովում է ձեր անվտանգությունն երթևեկության ցանկացած իրավիճակում, լինի դա քաղաքում կամ մայրուղու վրա, ցերեկը կամ գիշերը, խաչմերուկներում կամ գծանշված շարքը փոխելու ժամանակ:

Պահպանելով մեկ ոսպնյակի տեսախցիկը և միլիմետրային ալիքի ռադարը, մենք ավելացրել ենք այնպիսի գործառույթներ, ինչպիսին են Ղեկի աջակցությունը՝ Արտակարգ իրավիճակների գործառույթով․ մենք նաև ընդլայնել ենք երթևեկության գծի ճանաչման համակարգի հնարավորությունները: Բարելավվել է նաև տեսախցիկի և ռադարի աշխատանքը՝ ընդլայնելով Բախումից խուսափելու համակարգի արձագանքման շրջանակը, որը հայտնաբերում է հեծանվորդներին ցերեկային ժամերին և հետիոտներին՝ վատ լուսավորության պայմաններում:

Նոր ES 300h Luxury տեսքն առավել սպորտային ու գրավիչ է դարձել հիպեր-քրոմապատ ծածկույթով, առանձնահատուկ ձողերով 18-դյույմանոց անիվների շնորհիվ։ Մշակվել են նաև թափքի նոր 2 գույներ՝ Պլատինե սադափ, որի մեջ օգտագործվել  է ուժեղ ստվերներ, և Մոխրագույն սադափ, որը ցուցադրում է փայլուն մետալիկ ծածկույթ: Որպես ընտրանք, առաջարկվում է նաև ES 300h F SPORT՝ Շափյուղա կապույտ ապշեցուցիչ ներկով, նոր փայլուն 19-դյույմանոց F SPORT անիվներով և ֆիրմային գրավիչ «F» ձևով հովացուցիչի պաշտպանիչ ցանցով։

ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԵՏԵՒ)

  • ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ԲԱՑՈՒՄ ՈՏՔԻ ՍԱՀՈՒՄՈՎ

    Հեռակառավարվող բեռնախցիկի դուռն ապահովում է հարմարավետություն, հատկապես, երբ ձեր ձեռքերը զբաղված են: Երբ բանալին գտնվում է գրպանում կամ պայուսակում, պարզապես սահեցրեք ձեր ոտքը հետևի բամպերի տակ և բեռնախցիկի դուռը կբարձրանա։

  • ԿՈՒՊԵԱՆՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ

    Գրավիչ նոր ES 300h-ը կոտրում է պրեմիում դասի սեդանների մասին նախապաշարմունքները: Դիզայնի նկատմամբ մեր խիզախ մոտեցումի շնորհիվ՝ այն դարձավ ավելի ցածր, ավելի լայն և ոճային: Կողքից դուք կնկատեք կուպեանման ուրվագիծեր, սակայն ներսում կտեսնեք ընդարձակ պրեմիում դասի սեդանի սրահ։

  • ՀԵՏԵՒԻ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼՈՒՅՍԵՐ

    Վերջին լուսադիոդային տեխնոլոգիաների շնորհիվ ES-ի հետևի բյուրեղանման «L»-աձև լույսերը մեքենան ճանաչելի են դարձնում արդեն հեռվից։

Նոր ES 350 F SPORT տարբերակի համար ինժեներական թիմը ստեղծել է Ադապտիվ կարգավորվող կախոց (AVS), որը նման է LC կուպեի կախոցին: Մեքենայի կլանիչներն ունեն թուլացման ուժի 650 կարգավորումներ և ապահովում են հսկողության անհամեմատելի մակարդակ ցանկացած ճանապարհի վրա: Նոր համակարգն ապահովում է ընթացքի բարձր մակարդակի հարմարավետություն՝ միաժամանակ բարելավելով ղեկի արձագանքը և մեքենայի կայունությունը:

ES-ի զարգացման ամենավաղ փուլերում մոդելի նախատիպերը փորձարկվել են Lexus-ի աերոդինամիկական խողովակում, որպեսզի բացահայտվեն աղմուկի և թրթռումների աղբյուրները։ Lexus-ի ինժեներներն ուսումնասիրել են դռների հարթ մակերեսները, ինչպես նաև կողային հայելիների ձևն ու դիրքը: Բացի այդ, դիմապակու մաքրիչների դիրքերը կարգավորվել են մինջև միլիմետր, որպեսզի նրանք դուրս չմնան թափքի հետևի մասից:

Hybrid Acoustics™ համակարգով հագեցված ES 300h արդեն չափազանց անաղմուկ ինքնալիցքավորվող հիբրիդ է, որն հագեցված է նաև 3-շերտ ներքին խլացուցիչ, որի մեջ աղմուկի մեկուսացման թերթիկը խցկված է երկու թաղիքի շերտերի միջև: Համակարգը զգալիորեն բարձրացնում է ES-ի հարմարավետությունը, հատկապես՝ հեռավոր ուղևորությունների ժամանակ:

ES-ի թափքի բարձր կոշտությունն ապահովում է բացառիկ հարմարավետություն և կայունություն: Թափքի հավաքման ժամանակ օգտագործվում են լազերային եռակցման առաջադեմ տեխնոլոգիա և նորագույն կառուցվածքային սոսինձներ: Թեթև նյութերի լայնածավալ օգտագործման հետ զուգակցությամբ՝ դա թույլ է տվել նվազեցնել մեքենայի քաշը և բարելավել նրա տեխնիկական բնութագրերը: Բացի այդ, շարժիչի մեկուսախուցում կախոցի հենասյունի շեղամույթը և հետևի կախոցի առջևում գտնվող V-աձև շեղամույթը կապում են շասսին և կախոցը, ինչն ապահովում է հարմարավետության և կառավարելիության բարձր մակարդակը:

ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԱՌՋԵՎ)

  • MARK LEVINSON® PURE PLAY ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

    Mark Levinson® PurePlay նորարար ձայնային համակարգը 17 բարձրախոսների օգնությամբ ստեղծում է տարածական ձայնային պատկեր։ PurePlay համակարգը օգտագործում է մի շարք տեխնոլոգիական լուծումներ, որոնք երաշխավորում են նվագարկման գերազանց որակ՝ հստակության կարգավորում, բարձրախոսների դիզայնը և տեղադրում ամենաբարձր մակարդակով, անգերազանցելի թյունինգ և տվյալների վերականգնման տեխնոլոգիա: Սրահի բոլոր յոթ Unity™ բարձրախոսները տեղադրված են ուսի մակարդակին, ինչը բարելավում է ակուստիկան և ստեղծվում է սիներգիաի տպավորություն։ Համակարգը նաև ներառում է 265 մմ սաբվուֆեր, որը գտնվում է հետևի պատուհանի տակ:

  • ՆՈՐ 12․3-ԴՅՈՒՅՄԱՆՈՑ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԷԿՐԱՆ

    ES 300h-ի 12.3-դյույմանոց սենսորային էկրանի վառ գրաֆիկաի շնորհիվ յուրաքանչյուր ուղևորությունը դարնում է անմոռանալի: Բացի այդ, դուք միշտ կարող եք ներբեռնել համակարգի վերջին քարտեզները՝ օգտագործելով անլար տեխնոլոգիա: Նոր էկրանները թեքվել են 5 աստիճանով դեպի վարորդ և տեղաշարժվել են 112 մմ-ով՝ տեսանելիությունը և հարմարավետությունը բարելավելու համար: Lexus Link Multimedia-ն առաջարկում է գործառույթների լայն ընտրություն:

    12.3-դյույմանոց էկրանը հագեցած է Lexus-ի Պրեմիում Նավիգացիոն համակարգով՝ վառ 3D գրաֆիկայով, ձայնային համակարգի և կլիմայի կառավարմամբ: Վարորդը և ուղևորները կարող են նաև օգտագործել իրենց սիրելի սմարթֆոնների հավելվածները Android Auto®-ի կամ անլար Apple CarPlay®-ի միջոցով:

  • ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿ

    Դուք կարող եք կառավարել նոր ES 300h-ի հիմնական էկրանը ձայնային հրամանների միջոցով կամ սենսորային վահանակի օգնությամբ, որը տեղադրված է կենտրոնական վահանակի վրա։ Սենսորային վահանակի ինտերֆեյսը ստեղծվել է սմարթֆոնի ինտուիտիվ զգացողություն հաղորդելու համար:

Գունավոր պրոեկցիոն էկրանը (HUD) ցուցադրում է բոլոր հիմնական տեղեկությունները վարորդի աչքերի մակարդակով, ինչը թույլ է տալիս վարորդին չշեղել ուշադրությունը ճանապարհից: Պրոեկցիոն էկրանը ցուցադրում է տարբեր տեղեկություններ, ինչպիսիք են նավիգացիոն հուշումները կամ անվտանգության համակարգերի կարգավիճակը և այլն: Այն ստեղծում է այնքան հստակ և պարզ պատկեր, որ նույնիսկ ամենապայծառ արևային պայմաններում դուք չեք ունենա խնդիրներ տվյալների դիտման հետ։

Քանի որ ղեկի կառավարումը և փոխանցման տուփը կարող են էականորեն ազգել վարորդական փորձի վրա, դիզայներները Lexus-ի Տակումի վարպետների հետ միասին մանրազնին կերպով կատարելագործել են այս շփման կետերը։ Ինչ վերաբերում է ղեկանիվին, ապա առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նրա ձևին և լայնակի տրամատին, որպեսզի ապահովել գերազանց արձագանք ու ղեկի կառավարման բարձր կայունություն։ Ղեկը հագեցված է տաքացման գործառույթով, ինչպես նաև ձայնային համակարգի, հեռախոսի, ձայնի ճանաչման կոճակներով, բազմատեղեկատվական էկրանի կառավարման հնարավորությունով, Դինամիկ ռադարային կրուիզ կոնտրոլի ու Երթեւեկության գծի վերահսկման համակարգերի կառավարումով։

Փափուկ կաշվից, կիսաանիլինային կաշվից և սինթետիկ կաշվից նոր ES-ի նստատեղերը ճապոնական Տակումի վարպետության ամենաբարձր մակարդակի ակնառու օրինակ են: Անթերի որակի կաշի, կարերը կիրառվում են կոկիկ ու անհավատալի ճշգրտությամբ։ Վարորդի էրգոնոմիկ դիրքը նվազեցնում է հոգնածությունը և ապահովում հիանալի հարմարավետության զգացում: Նստատեղերի 16-ուղիով կարգավորող մեխանիզմներն ապահովում են վարելու տարբեր դիրքեր վարորդի համար (և մինչև 14 ուղղություն առջևի նստատեղերի ուղևորների համար): Երկար ճանապարհորդությունների համար Executive և Luxury կոմպլեկտացիաներն առաջարկում են նստելատեղի գոտկատեղի հատվածի կարգավորում:

Վարման ռեժիմի ընտրության փոխարկիչը տեղադրված է գործիքային վահանակի կողքին: Նոր Lexus ES 350 F SPORT-ի վարման ռեժիմի ընտրության փոխարկիչը, բացի երեք ստանդարտ ECO, NORMAL և SPORT ռեժիմներից, ունի լրացուցիչ SPORT + ռեժիմ, որն ապահովում է դինամիկայի և կառավարելիության հետ կապված բոլոր համակարգերի արձագանքման առավելագույն աստիճանը:

Apple CarPlay®-ի և Android Auto®-ի միջոցով նոր ES-ը թույլ է տալիս ձեզ հեշտությամբ ցուցադրել և մուտք գործել ձեր սմարթֆոնի որոշ հավելվածներ կենտրոնական էկրանից:

ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԵՏՆԱՄԱՍ)

  • ՆՈՐ «ՊՐՈՎՈԿԱՏԻՎ ԷԼԵԳԱՆՍ» ԳՈՒՆԱՅԻՆ ԿՈՆՑԵՊՏ

    Ինտերիերի յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքրիկ տարրերում դուք կնկատեք մեր հայտնի Տակումի արհեստավորների վարպետությունը : Ձեռքով կարված շքեղ պաստառագործությունն այժմ հասանելի է նորաոճ նոր երանգներով, նրբագեղ ներդիրներով, որոնք արտացոլում են ներքին հարդարանքի ձեռքով կատարվող աշխատանքները: Մեր ինտերիերի դիզայներները մշակել են նոր ES-ի համար նոր գունային կոնցեպտ «պրովոկատիվ էլեգանտություն» թեմայի շուրջ:

    Ստեղծելով ավելի բացառիկ մթնոլորտ սրահում՝ նոր մշակված սև Սումի ընկույզի և մուգ դարչնագույն ընկույզի ներդիրները ժամանակակից տեսք են հաղորդում մեքենայի ներքին հարդարանքին: Բացի ընկույզի երեսպատումից, ինտերիերը կարելի է պատվիրել Անտառային դարչնագույն երանգով: Ավելի սպորտային տպավորություն ստանալու համար F SPORT կոմպլեկտացիան այժմ մատակարարվում է Սպիտակ/Կարմիր նստատեղերի բարձիկներով՝ զուգորդված սև նստատեղերի հետ:

  • ՁԱՅՆՈՄԵԿՈՒՑՈՒՄ


    ES-ի սրահ ներթափանցող աղմուկը կանխելու համար ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր, ինչպիսիք են դռների լրացուցիչ ձայնամեկուսիչների ավելացումը, հատակի և նստատեղի թիկունքի վերին մասի անցքերը նվազեցումը և այլն: Աղմուկի կլանումնց առավելագույնի հասցնելու համար կիրառվել են տարբեր միջոցներ, ինչպիսիք են` դռների երեսպատումը, ձայնը կլանող անիվրերի կամարների վրադիրները և հատակի ծածկերը: Առջևի պատուհանի և առջևի կողային դռների պատուհանների համար օգտագործվել է ձայնամեկուսացման բարձր կատարողականությամբ ակուստիկ ապակի:

  • S-FLOW ԿԼԻՄԱՏ ԿՈՆՏՐՈԼ / CLIMATE CONCIERGE ՀԱՄԱԿԱՐԳ

    Նոր ES 300h-ում հատուկ սենսորը հայտնաբերում է սրահի խոնավության մակարդակը և սրահի/դիմապակու ջերմաստիճանը, որպեսզի կանխի դիմապակու խոնավությունը։ Climate Concierge համակարգը արտանետում է մանր nanoe™ X մասնիկներ՝ մի կողմից՝ օգնելով կանխել վիրուսներն ու բակտերիաները*, մյուս կողմից՝ նվազեցնելով հոտերը** և միևնույն ժամանակ խոնավացնելով ձեր մազերը և մաշկը:

     * Ավելի քան 99% վիրուսների և բակտերիաների արգելակում nanoe™ X մասնկիների առաջացման 1 ժամվա ընթացքում։ Japan Food Research Laboratories, Report No. 20073697001-0101 , 15038623001-0101:

    ** Հոտի ինտենսիվությունը նվազեցրեց ավելի քան 1,8 անգամ nanoe™ X մասնկիների առաջացման 1 ժամվա ընթացքում։ Panasonic Corporation Product Analysis Center, Report No. BAA33-150318-M35

Հետևի արմնկակալի վրա գտնվող կառավարման վահանակը թույլ է տալիս հետևի շարքի ուղևորներին նույնպես կառավարել օդորակիչը, ձայնային համակարգը, հետևի շարքի նստատեղերի դիրքը և տաքացումն ու արևապաշտպանիչները: Շոգ եղանակին ուղևորների հարմարավետությունը բարձրացնելու համար մեքենան հագեցվել է հետևի ապակու արևապաշտպանիչ ծածկույթով։

Թարմացված ES-ը վարորդի և ուղևորների առավելագույն պաշտպանության համար հագեցած է տասը անվտանգության բարձիկներով՝ սա ապահովում է անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ: Հավաքածուն ներառում է վարորդի և ուղևորի առջևի անվտանգության բարձիկներ, ծնկների բարձիկներ և առջևի և հետևի նստատեղերի համար կողային անվտանգության բարձիկներ: Կողային պաշտպանիչ վարագույրները բացվում են պատուհանների ողջ երկարությամբ։

Նրբագեղ և լակոնիկ, շքեղ և ֆունկցիոնալ ES-ը հնարավորություն է տալիս ձեզ միանալ ճապոնական ավանդական Օմոտենաշի հյուրընկալության փիլիսոփայությանը: Երբ գիշերը մոտենում եք մեքենային, ձեզ ողջունելու համար լուսավորվում են դռների բռնակները, ինչպես նաև դռների նետքևի հատվածները: Ուղևորների հարմարավետություն համար ES-ի հետևի դռները մեծացվել են: Հարմարավետ նստելով նոր ES-ի մեջ՝ ձեր ուղևորները կարող են վայելել ժամանակակից օդորակման համակարգը, որը արտանետում է փոքր nanoe մասնիկներ, որոնք օգնում են խոնավացնել ձեր մազերը և մաշկը:

ԶԳԱՑԵ՛Ք, ԻՆՉՊԵՍ Է ՔՇՎՈՒՄ ՆՈՐ ES-Ը

Զգացեք Lexus-ով վարելու հուզմունքը. ընտրեք ձեր նախընտրած մեքենան, վայրը և ժամանակը, իսկ մնացածը մենք կկազմակերպենք։

 

ES-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բացահայտեք նոր ES-ի շքեղությունը, էլեգանտությունն ու գրավիչ արտաքին տեսքը:

ԱՅԼ ՄՈԴԵԼՆԵՐ

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/model-filter-results/am/hy?model=ue%2Cnx%2Crx%2Crxl