Պաշտպանեք ձեր մեքենան այլ տրանսպորտային միջոցների բախումներից, որոնք մեծ խաչմերուկներում հատում են ձեր երթևեկության հետագիծը։ Առջևից ուղղահայաց երթևեկության նախազգուշացման ֆունկցիան հայտնաբերում է առջևում գտնվող տրանսպորտային միջոցներն ու հեծանիվները և նախազգուշացնում է վարորդին Պրոեկցիոն էկրանի միջոցով և եթե բախման հավանականությունը մեծ է, համակարգը ակտիվացնում է ձայնային ազդանշան։
Առջևի կողային ռադարների միջոցով Ուղղահայաց երթևեկության նախազգուշացման ֆունկցիան հայտնաբերում է առջևում գտնվող տրանսպորտային միջոցներն ու հեծանիվները, որոնք հատում են ձեր երթևեկության հետագիծը մինչև 50մ հեռավորության վրա։ Սա աշխարհում առաջին տեխնոլոգիան է, որը Պրոեկցիոն էկրանի միջոցով նախազգուշացնում է վարորդին մեկ այլ մեքենայի գտնվելու վայրի մասին 2-4 վայրկյան առաջ մինչ նա կհատի խաչմերուկը:
Եթե վարորդը շարունակում է մոտենալ ուղղահայաց շարժվող մեքենային, հնչում է ձայնային ազդանշան, և վարորդը կարող է ժամանակին կանգնեցնել մեքենան: Զգայունության երեք մակարդակները՝ Far (Մեծ հեռավորություն), Mid (Միջին հեռավորություն) և Near (Փոքր հեռավորություն) թույլ են տալիս օպտիմալ կերպով կարգավորել խաչաձև երթևեկության նախազգուշացման գործառույթը՝ համապատասխան ձեր վարելու ոճին:
Սա թույլ է տալիս արագ, վստահորեն և մեքենայի շուրջ բարելավված տեսանելիությամբ հատել մեծ խաչմերուկները: Արագ շարժվող երթևեկության, գիշերային կամ այլ դժվար տեսանելիության պայմաններում Ուղղահայաց երթևեկության նախազգուշացման ֆունկցիան ապահովում է վարորդի լրացուցիչ աջակցությունը՝ զգուշացնելով նրան բոլոր այլ հեծանվորդների և տրանսպորտային միջոցների մասին:
Պատասխանատվության սահմանափակում․ Ոչ մի դեպքում չպետք է Lexus-ի անվտանգության համակարգը օգտագործվի որպես սովորական վարման սկզբունքների փոխարինում. Խնդրում ենք կարդալ այս հրահանգները նախքան համակարգը գործարկելը: Վարորդը պատասխանատու է իր անվտանգության ու կյանքի համար: