Կապվել մեզ հետ
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ LEXUS-Ը

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ձեր անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է: Առաջատար Lexus Safety System+-ը բացում է վթարների կանխարգելման նոր դարաշրջան՝ պաշտպանելով ձեզ, ձեր ուղևորներին և հետիոտներին:

01

LEXUS SAFETY SYSTEM + ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանապարհային պատահարները անցյալում դարձնելու համար մենք մշակել ենք Lexus Safety System +-ը, որը համատեղում է հետևյալ առաջադեմ տեխնոլոգիաները, որոնք օգնում են կանխել որոնշ ամենատարածված վթարները:
02

ՎԱՐՈՐԴԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Վարորդը միշտ հաշվի է առնում իրեն շրջապատող պայմանները՝ և՛ կայանելիս, և՛ երբ պատրաստվում է փոխել երթևեկության գիծը։ Դուք կնկատեք, թե ինչպես է Lexus-ը դարձնում ձեր կյանքն ավելի ապահով և հարմարավետ՝ օգտագործելով վարորդին աջակցող հետևյալ նորարարական տեխնոլոգիաները:
03

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարեք մեքենան ավելի մեծ վստահությամբ՝ իմանալով, որ ձեր մեքենան օգտագործում է առաջնակարգ տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են ձեր ուղևորնեևի և այլ մարդկանց, որոնց կարող եք հանդիպել ձեր ճանապարհորդության ընթացքում անվտանգության առավելագույն հնարավոր մակարդակը։

ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ (LTA)

LTA համակարգը հատկապես օգտակար է մայրուղիներով վարելիս: Առավելին, համակարգի նոր տարբերակը ավելի արդյունավետ է ավելի փոքր շառավղով ոլորաններում, քան իրա նախորդ տարբերակը։ Եթե ​​համակարգը որոշի, որ ձեր մեքենան կարող է դուրս գալ զբաղեցրած գոտուց այն կձեռնարկի կանխարգելիչ գործողություններ, օգնելով մեքենան վերադառնարձնել գոտի:

ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱՎՏՈՄԱՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (AHB)

Գիշերային ժամերին Հեռավոր լույսի ավտոմատ կառավարումը օգտագործում է դիմապակու վրա տեղադրված նույն տեսախցիկը, ինչ Երթևեկության գոտու պահպանման աջակցումը, որպեսզի ավտոմատ կերպով հոսանքափոխի մերձավոր լույսերը, երբ այն հայտնաբերում է հանդիպակաց կամ մեքենայի լույսերը: Սա նվազեցնում է մյուս վարորդների պատահաբար կուրացումը, եթե մոռանաք անջատել հեռավոր լույսերը:

ԴԻՆԱՄԻԿ ՌԱԴԱՐԱՅԻՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ (DRCC)

Երբ վարում եք աշխույժ մայրուղիներով և նկատում եք, որ առջևում երթևեկությունը դանդաղում է, ձեզ կօգնի դինամիկա ռադարային կրուիզ կոնտրոլը: DRCC-ն օգտագործում է միլիմետրային դիապազոնի ռադարի սենսոր և տեսախցիկ՝ առջևից այլ մեքենան հայտնաբերելու և համապատասխան հեռավորություն պահպանելու համար: Եթե ​​առջևի մեքենան կանգ է առնում, համակարգը նույնպես կկանգնացնի ձեր Lexus-ը: Երբ մեքենան նորից շարժվի, ձեր Lexus-ը կշարունակի ընթացքը: Համակարգը նվազեցնում է հոգնածության մակարդակը, որն առաջանում է հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության դեպքում։

ԳՈՏՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (LDA)՝ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԳՈՏՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅՈՎ (LKA)

Երկար ճանապարհորդություններն ու նոր երթուղիները պահանջում են վարորդներից առավելագույն կենտրոնացում. հենց այս դեպքերում օգտակար է երթևեկության Գոտու փոփոխության մասին նախազգուշացման համակարգը (LDA)։ Նորարարությունների այս համակցությունը ներառում է ղեկի աջակցումը, երթևեկելի գոտու պահպանման տեխնոլոգիա և ճանապարհային գծանշումների վերահսկման առաջադեմ տեխնոլոգիա, որը մշտապես պահպանում է ձեր մեքենան երթևեկելի գոտում:

ԿՈՒՅՐ ԿԵՏԻ ՄՈՆԻՏՈՐ

Կույր կետի մոնիտորը բարելավում է վարման դինամիկան՝ չէ որ դուք միշտ պատրաստ եք հաջորդ մանևրին: Կույր կետի մոնիտորը հայտնաբերում է կույր տեղում գտնվող այլ տրանսպորտային միջոցները, բարելավում է ընկալումը և ազատում է վարորդին սթրեսից՝ թույլ տալով նրան վայելել հանգիստ երթևեկության գոտու փոփոխումը:

LEXUS-Ի ԿԱՅԱՆՄԱՆ ՕԳՆԱԿԱՆ

Կայանումը հատուկ պահանջներ է ներկայացնում անվտանգության նկատմամբ, միևնույն ժամանակ կայանման բազմաթիվ բախումները տեղի են ունենում ցածր արագությամբ: Lexus-ի կայանման օգնականի գործառույթները նախատեսված են ձեր մեքենայի և ճանապարհային այլ օգտվողների համար բազմակողմանի պաշտպանություն ապահովելու համար՝ հենց համակարգը հայտնաբերում է խոչընդոտ, այն զգուշացնում է ձեզ այդ մասին, որպեսզի դուք կարողանաք ժամանակին արձագանքել:

 

ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱԴԱՊՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳ (AHS)

Հեռավոր լույսի ադապտիվ կառավարումը խելամտորեն միացնում և անջատում է լուսարձակների լուսադիոդները՝ ճշգրիտ վերահսկելով լույսի բաշխումը: Համակարգն օգտագործում է մեքենայի վերևի տեսախցիկը, որպեսզի հայտնաբերի առջևում գտնվող տրանսպորտային միջոցների լույսը և հավասարապես լուսավորի ճանապարհը՝ չկույրացնելով հանդիպակաց կամ առջև գտնվող մեքենաների վարորդներին:

LEXUS-Ի CODRIVE ՀԱՄԱԿԱՐԳ

Lexus-ի CoDrive համակարգը միավորում է մեր ամենանորարար բարելավումները և փոխանցում է վարորդին դրանց կառավարումը: Lexus-ի CoDrive համակարգը, որը ներառում է դինամիկ ադապտիվ կրուիզ կոնտրոլը, ճանապարհային նշանների ճանաչոումը և առջևից ուղղահայաց երթևեկության նախազգուշացման ֆունկցիան, նախագծված է յուրաքանչյուր ճանապարհորդությունն ավելի անվտանգ և հաճելի դարձնելու համար։ Բազմաֆունկցիոնալ դիսփլեյները տրամադում են վարորդի աջակցության գործառույթների կարգավիճակի մասին հստակ տեղեկատվություն:

ԱՌՋԵՎԻՑ ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Պաշտպանեք ձեր մեքենան այլ տրանսպորտային միջոցների բախումներից, որոնք մեծ խաչմերուկներում հատում են ձեր երթևեկության հետագիծը։ Առջևից ուղղահայաց երթևեկության նախազգուշացման ֆունկցիան հայտնաբերում է առջևում գտնվող տրանսպորտային միջոցներն ու հեծանիվները և նախազգուշացնում է վարորդին Պրոեկցիոն էկրանի միջոցով և եթե բախման հավանականությունը մեծ է, համակարգը ակտիվացնում է ձայնային ազդանշան։