ԲԱՐՁՐ ՈՐԱԿ
Lexus-ի մոդելային շարքում յուրաքանչյուր մանրուք ստեղծված է ամենաբարձր չափանիշներով: Բոլոր ասպեկտները միասին ապահովում են առանց սթրեսի իդեալական փորձ ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար:
Ճշգրտություն։ Նվիրվածություն։ Փորձ։ Սրանք Lexus-ի յուրաքանչյուր ավտոմեքենայի յուրահատուկ վարպետության անբաժանելի մասն են:
Lexus-ի մոդելային շարքում յուրաքանչյուր մանրուք ստեղծված է ամենաբարձր չափանիշներով: Բոլոր ասպեկտները միասին ապահովում են առանց սթրեսի իդեալական փորձ ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար:
Երբ հաջորդ անգամ նստեք մեր մեքենաներից մեկը, գտեք մի պահ, որպեսզի հիանաք ինտերիերը զարդարող ձեռքով կատարված գեղեցիկ կարերով: Նրանց պարզությունն ու նրբագեղությունը ոչ մի կերպ չեն մատնում, թե որքան դժվար էր կատարել նմանատիպ ուղիղ կարեր:
Կարերը պետք է կարվեն համաչափ՝ ամեն անգամ: Արդյունքը ապշեցուցիչ է, քանի որ ձեռքով կատարված կարերը գեղեցիկ հակադրություն են ստեղծում նորագույն և ժամանակակից գործիքներիև գործիգային վահանակի էկրանների հետ։
Կատարյալ մակերեսը հեշտ է գրավում հայացքներ, բայց դրա ստեղծելն այնքան էլ հեշտ չէ։ Ներկի յուրաքանչյուր բազային շերտից հետո մեքենայի թափքը անցնում է թաց հզկման գործընտաց, որը կատարվում է ձեռքով։
Այնուհետև մակերեսը ստուգվում է խելամիտ Տակումի Վարպետների և թվային սկաների կողմից: Ոչ մի թերություն բաց չի թողնվում։ Մեր խիստ ստանդարտները թույլ են տալիս միայն անթերի հարթություն։
Մեր շարժիչի փորձարկումը ոչ պարզապես ավտոմատացված է: Ամենախիստ ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու համար մենք օգտագործում ենք ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներ. վարպետն իր աչկով ստուգում է առջևի կափարիչի տակի ամբողջ տարածությունը:
Մարդու ձեռքերը ներդաշնակ են աշխատում ամենաժամանակակից համակարգերի հետ (օրինակ՝ բժշկությունից փոխառված CAT սկաները): Ի տարբերություն սովորական սկաների, դրանք թույլ են տալիս ուղղակիորեն տեսնել յուրաքանչյուր շարժիչի ներսը՝ համոզվելով, որ յուրաքանչյուրը համապատասխանում է Lexus-ի որակի խիստ չափանիշներին։
Բացի այդ, Տակումի վարպետներն օգտագործում են այնպիսի գործիք, ինչպիսին է սովորական ստետոսկոպը, որն օգնում է մշտապես պահպանել ճշգրտությունն ու որակը։
Հին ճապոնական «takumi» բառը անքակտելիորեն կապված է այն ամենի հետ, ինչ մենք անում ենք: Մեր տակումի վարպետները այս ձեռագործ փիլիսոփայության պահապաններն են՝ օգտագործելով մարդկային նուրբ հպումը Lexus-ի դիզայնի և զարգացման բոլոր ոլորտներում:
Վարպետ դառնալու համար պահանջվում է 10․000 ժամ, իսկ Տակումի վարպետ դառնալու համար՝ 60․000 ժամ: Այս վավերագրական ֆիլմը կպատմի Տակումի չորս վարպետների մասին և կյանքում նրանց անվերջ կրկնողության նվիրվածության մասին, առանց որևէ փոխզիջման: Ֆիլմը հարցեր է բարձրացնում մարդկային հմտությունների գոյության մասին այն ժամանակ, երբ ամեն ինչ կզարգանա մեր սեփական հնարավորություններից դուրս։
Կատարյալ վարպետությունը կարող է ծնվել միայն մարդկանց և տեխնոլոգիաների ներդաշնակ համագործակցությունից: Հմուտ վարպետների հմտություններն ու կարողությունները ստեղծել են Lexus-ի անթերի ներքին հարդարանքը:
Բազմաթիվ ժամեր պրակտիկայից և մարզումից հետո Lexus-ի Տակումի վարպետները զարգացնում են բացառիկ լավ ընկալում. նրանք կարողանում են նկատել ամեն մանրուք, լսել և կարգավորել շարժիչը բոլորից լավ, հայտնաբերել նույնիսկ միլիմետրային անճշտություններ: