Կապվել մեզ հետ

LM 7 Seater Dark

5-դռնանի մինիվեն

Lexus LM
4X4
2.5 TNGA HV 25H-

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/compare-v2/am/hy

Հիմնական առանձնահատկություններ

LEXUS-Ի ՈՃԻ ՀԱՄԱՐՁԱԿ ԷՔՍՏԵՐԻԵՐ

Lexus-ի ֆիրմային հովացուցիչի պաշտպանիչ ցանցը տեսողականորեն ինտեգրում է սուր լուսադիոդային լուսարձակները և ընդգծում է LM 350h-ի գրավիչ տեսքը: Թափքի հարթ գծերն ընդգծված են մուգ առջևի և հետևի սյուներով, իսկ ընդարձակության զգացողությունն առաջանում է ամբողջ պարագծի երկայնքով ապակեպատման մեծ տարածքով: Երկար անվային հիմքը և 17 դյույմանոց թեթևաձույլ կամ 19 դյույմանոց կռածո անիվները հաղորդում են LM-ին դինամիկ տեսք: Տեսողականորեն ինտեգրված Lexus-ի LED հետևի լուսարձակները և նոր ֆիրմային նշանը ընդգծում են մեքենայի ֆուտուրիստական ​​տեսքը: Կարող եք ընտրել Էքստերիերի չորս գույներից մեկը՝ Sonic White, Sonic Titanium, Graphite Black և Sonic Agate, որոնք ընդգծում են արտաքինի «արժանապատիվ նրբագեղության» թեման: Խոշոր կողային ապակիները և պանորամային տանիքը մեծացնում են հետևի նստատեղերի տարածության զգացումը:

ԱՆՁՆԱԿԱՆ ՎԱՐՈՐԴԻ ՀԵՏ ՃԱՆԱՊԱՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ 4-ՏԵՍԱՆԻ ՄԻՆԻՎԵՆ

4-տեղանի LM-ի առանձնանում է ավանգարդ ոճի և շարժական գործնական գրասենյակի հարմարավետ տարածքի յուրահատուկ մթնոլորտով: Ձեռքով կարված կաշվե նստատեղերը զինված են սենսորային կառավարման վահանակով արմնկակալներով և Lexus-ի էմբլեմով գլխակալներով: Հետևի շարքում նախատեսվել են կլիմայի կառավարման խելացի համակարգը, կարդալու համար լամպեր և ծալովի սեղաններ: Օդափոխման և ջեռուցման գործառույթներն ավելի են բարձրացնում բոլոր ուղևորների և վարորդի հարմարավետությունը, մինչդեռ կողային պատուհանների արևապաշտպան ժապավենները օգնում են պահպանել գաղտնիությունը: Սրահի առաջնամասի տանիքի վահանակը պարունակում է կողային դռների և հետևի դռան կառավարիչներ: Դրա շնորհիվ վարորդը կարող է քաղաքավարի և նրբագեղ կերպով բացել մուտքը դեպի մեքենա, երբ ուղևորները մոտենում են մեքենային:

4-ՐԴ ՍԵՐՆԴԻ ԻՆՔՆԱԼԻՔՎՈՂ ՀԻԲՐԻԴ

LM 350h-ը հագեցած է ինքնալիցքավորման գործառույթով հիբրիդային ուժային սարքավորումով, որը հարմարավետություն և վստահություն է հաղորդում վարելու ցանկացած իրավիճակում: Այն բաղկացած է 2,5 լիտրանոց բենզինային շարժիչից և էլեկտրական շարժիչից։ Ընդհանուր հզորությունը՝ 250 ձիաուժ, ըստ DIN ստանդարտի, կամ 184 կՎտ. 0-ից 100 կմ/ժ արագացումը տևում է ընդամենը 8,7 վայրկյան: CO2 արտանետումները կազմում են 161-167 գ/կմ*, իսկ վառելիքի ծախսը՝ 7,0-7,4 լ/100 կմ*: Համակարգը վերալիցքավորում է բարձր լարման մարտկոցը բարձր արագությամբ վարելու կամ արգելակման ժամանակ՝ ապահովելով վարման բացառիկ բնութագրեր:

LM-ի Լուսանկարներ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ 360°-ով

Ամբողջ էկրանով Փակել