Կապվել մեզ հետ

GX Executive

5-դռնանի ունիվերսալ

Lexus GX
4X4
3.5լ Turbo 35PT

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/compare-v2/am/hy

Կարևոր առանձնահատկություններ

MULTI-TERRAIN MONITOR ՈՒ MULTI-TERRAIN SELECT ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

GX 550 Overtrail-ի Շրջանաձև տեսարանի Multi Terrain Monitor-ն օգտագործում է չորս տեսախցիկ՝ օգնելու ձեզ տեսնել շրջապատող միջավայր մեքենայի շուրջը և նույնիսկ տակը: Բացի այդ, ռեժիմը, որը ցուցադրում է մեքենայի տակի հատվածը հետընթացի ժամանակ ցույց է տալիս նաև հետևի անիվների մոտ գտնվող տարածքի պատկերը: Տեսախցիկի լվացման սարքը հարմար կառավարելու համար կարող եք օգտագործել էկրանի անջատիչը: Դժվար տեղանքներով վարելիս վարորդի աշխատանքը հեշտացնելու համար GX-ը հագեցած է Վարման ռեժիմի ընտրության համակարգով (Multi-Terrain Select-ով): Նոր Deep Snow ռեժիմի հետ մեկտեղ համակարգը այժմ թույլ է տալիս ընտրել վեց տարբերակներից մեկը. Auto (ավտոմատ եղանակով); Dirt (ցեխոտ ճանապարհ); Sand (ավազ); Mud (խոնավ ցեխ); Deep Snow (խորը ձյուն) և Rock (քարքարոտ ճանապարհ):

ԱՄԵՆԱ ԱՆՎՏԱՆԳԸ ԻՐ ԴԱՍՈՒՄ

Շքեղությունը անքակտելիորեն կապված է վստահության, անվտանգության և մտքի խաղաղության հետ: Ուղևորների համար լրացուցիչ հարմարավետություն է ապահովվում պաշտպանիչ շրջանակի անհավանական դիմացկուն կառուցվածքը և ութ անվտանգության բարձիկները, որոնք աշխատում են նոր սերնդի Lexus Safety System+ համակարգի հետ: Համատեղեք սա վարորդի աջակցության համակարգերի առաջատար փաթեթի և Safe Exit Assist գործառույթի հետ, որը թույլ չի տալիս ուղևորներին բացել դռները, եթե այն նկատի հետևից մոտեցող մեքենա։ Համոզված եղեք, որ GX-ն ազատում է ցանկացած ճանապարհորդության դժվարություններից:

ԹԱՓՔԻ ԴԻՐՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱԿԱՆ-ԿԻՆԵՏԻԿԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (E-KDSS) / CRAWL CONTROL ՀԱՄԱԿԱՐԳ

GX 550 Overtrail-ն ցուցադրում է թափքի դիրքի էլեկտրոնական-կինետիկական կայունացման համակարգի (E-KDSS-ի) առավելությունը, որը կարող է առանձին բացել և փակել առջևի և հետևի կայունացուցիչները: Դրա շնորհիվ մեքենան զարգացրել է իր մանևրելիությունն արտաճանապարհային երթեւեկության ժամանակ: Հասանելի է նաև Crawl Control արտաճանապարհային արագության կառավարման համակարգը, որը նվազեցնում է ձեր սթրեսը ծայրահեղ արտաճանապարհային կամ մերկասառույցի պայմաններում վարելիս: Ցածր արագությամբ վարելիս համակարգը թույլ է տալիս օգտագործել արագության հասանելի հինգ կարգավորումներից մեկը:

GX-ի լուսանկարներ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ 360°

Ամբողջ էկրանով Փակել