ԹԱՓՔԻ ԴԻՐՔԻ ԷԼԵԿՏՐՈՆԱԿԱՆ-ԿԻՆԵՏԻԿԱԿԱՆ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (E-KDSS) / CRAWL CONTROL ՀԱՄԱԿԱՐԳ
GX 550 Overtrail-ն ցուցադրում է թափքի դիրքի էլեկտրոնական-կինետիկական կայունացման համակարգի (E-KDSS-ի) առավելությունը, որը կարող է առանձին բացել և փակել առջևի և հետևի կայունացուցիչները: Դրա շնորհիվ մեքենան զարգացրել է իր մանևրելիությունն արտաճանապարհային երթեւեկության ժամանակ: Հասանելի է նաև Crawl Control արտաճանապարհային արագության կառավարման համակարգը, որը նվազեցնում է ձեր սթրեսը ծայրահեղ արտաճանապարհային կամ մերկասառույցի պայմաններում վարելիս: Ցածր արագությամբ վարելիս համակարգը թույլ է տալիս օգտագործել արագության հասանելի հինգ կարգավորումներից մեկը:
MULTI-TERRAIN MONITOR ՈՒ MULTI-TERRAIN SELECT ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
GX 550 Overtrail-ի Շրջանաձև տեսարանի Multi Terrain Monitor-ն օգտագործում է չորս տեսախցիկ՝ օգնելու ձեզ տեսնել շրջապատող միջավայր մեքենայի շուրջը և նույնիսկ տակը: Բացի այդ, ռեժիմը, որը ցուցադրում է մեքենայի տակի հատվածը հետընթացի ժամանակ ցույց է տալիս նաև հետևի անիվների մոտ գտնվող տարածքի պատկերը:
Տեսախցիկի լվացման սարքը հարմար կառավարելու համար կարող եք օգտագործել էկրանի անջատիչը: Դժվար տեղանքներով վարելիս վարորդի աշխատանքը հեշտացնելու համար GX-ը հագեցած է Վարման ռեժիմի ընտրության համակարգով (Multi-Terrain Select-ով): Նոր Deep Snow ռեժիմի հետ մեկտեղ համակարգը այժմ թույլ է տալիս ընտրել վեց տարբերակներից մեկը. Auto (ավտոմատ եղանակով); Dirt (ցեխոտ ճանապարհ); Sand (ավազ); Mud (խոնավ ցեխ); Deep Snow (խորը ձյուն) և Rock (քարքարոտ ճանապարհ):