Կապվել մեզ հետ

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԿԱՅՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այցելելով Կայք և օգտագործելով այստեղ պարունակվող տեղեկատվությունը, դուք համաձայնություն եք տալիս սույն Կանոններին՝ առանց որևէ սահմանափակումների կամ վերապահումների: Հետևաբար, ձեր մուտքը Lexus-ի կայք կարգավորվում է այս քաղաքականությամբ, ինչպես նաև բոլոր գործող օրենքներով:

Հեղինակային իրավունք © Toyota Motor Europe («TME»)

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Կայքը պարունակում է տեղեկություններ Lexus-ի մեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների և այլ ապրանքների մասին, ինչպես նաև Lexus-ի գովազդային ծրագրերի մասին: Տրանսպորտային միջոցները, պահեստամասերը, աքսեսուարները և Lexus-ի այլ արտադրանքները, որոնք ցուցադրված են այս կայքում, առաջարկվում են բացառապես Եվրոպական շուկայի համաև, իսկ Կայքում նկարագրված գովազդային ծրագրերը հասանելի են միայն համապատասխան գովազդային ծրագրում հատուկ նշված երկրներում:

Այս Կայքում պարունակվող ողջ տեղեկատվությունը միայն տեղեկատվական նպատակների համար է: Կայքում ներկայացված տեղեկատվությունը սպառիչ չէ: Ավելի ամբողջական և մանրամասն տեղեկությունների համար դիմեք Lexus-ի լիազորված դիլերին:

TME-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահին կատարել Կայքում տեղադրված տեղեկատվության փոփոխումներ, ներառյալ մոդելների, սարքավորումների, տեխնիկական բնութագրերի և Lexus-ի արտադրանքի առկայության մասին տեղեկությունները՝ առանց ծանուցման: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Lexus-ի լիազորված դիլերին:

LEXUS-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆԵՐԸ

Կայքում նշված Lexus-ի ապրանքների գներն ունեն միայն տեղեկատվական նպատակներ: Նշված գները ներկայացված են որպես առաջարկվող մանրածախ գներ և կարող են տարբերվել Lexus-ի լիազորված դիլերի իրական գներից: Lexus-ի ցանկացած ապրանքի գնումը կատարվում է անհատական ​​վաճառքի պայմանագրի պայմաններին համապատասխան:

ՎԱՌԵԼԻՔԻ ՍՊԱՌՈՒՄ ԵՎ CO2 ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐ

Վառելիքի սպառման և CO2-ի բոլոր արժեքները, որոնք ներկայացված են այս կայքում, չափվում են 80/1268/ԵՏՀ հրահանգի պահանջներին համապատասխան, ներառյալ նրա փոփոխությունները, բազային սերիական մեքենայի համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ձեր Lexus-ի տեղական լիազորված դիլերին:

Ձեր մեքենայի վառելիքի սպառումը և CO2-ի արժեքները կարող են տարբերվել չափվածներից: Վարման վարքագիծը, ինչպես նաև այլ գործոններ (օրինակ՝ ճանապարհի պայմանները, երթևեկությունը, մեքենայի վիճակը, տեղադրված սարքավորումները, ուղևորների թիվը և այլն) դեր են խաղում մեքենայի վառելիքի սպառման և CO2 արտանետումների որոշման հարցում:

՛՛COOKIE՛՛ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄ

TME-ն օգտագործում է cookie-ներ, որպեսզի մենք կարողանանք տարբերել ձեզ այլ օգտատերներից: Սա օգնում է մեզ գրանցել Կայքի այցելուների ակտիվությունը, գնահատել դրա արդյունավետությունը և բարելավել այն, տրամադրել ձեզ ավելի լավ փորձ մեր կայքից օգտվելուց:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ TME-ն չի գրանցում Կայքի օգտատերերի մասին տեղեկատվություն. Ձեր մասին որևէ տեղեկություն չի պահպանվում կամ չի օգտագործվում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք իրավունք ունեք կարգավորել ձեր բրաուզերը և հրաժարվել գրանցել ձեր մուտքը Կայքում։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ / ՕԳՏԱՏԵՐԻ ՄՈՒՏՔ

Կայքի օգտատերերի տրամադրած ցանկացած տեղեկություններ իրենց մասին օգտագործվում է TME-ի կողմից բացառապես տրամադրվող ծառայությունների և կայքի սպասարկման որակի բարելավման նպատակով՝ պահպանելով Կայք այցելելու վիճակագրությունը: TME-ն գործադրում է ամեն ջանք, որպեսզի ապահովի Կայքի օգտատերերի մասին տվյալների հավաքագրման, փոխանցման և պահպանման անվտանգությունը՝ համաձայն այս տվյալների բնույթին, ինչպես նաև ապահովելու, որ ձեր տրամադրած անձնական տվյալները չօգտագործվեն առանց ձեր համաձայնության։


Միևնույն ժամանակ, TME-ն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ պարբերաբար ստուգել այցելուների թողած տեղեկատվությունը, խմբագրել և ջնջել այն Կայքից՝ առանց պատճառաբանելու:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Այս Կայքում տեղեկատվության օգտագործումը (տեքստային, գրաֆիկական, տեսալսողական և այլ) կարող է օգտագործվել միայն ոչ առևտրային (անձնական, կրթական, հետազոտական ​​և այլն) նպատակներով: Կայքի այցելուներն իրավունք չունեն օգտագործել տեղեկատվությունը որևէ առևտրային նպատակներով, վերարտադրել, փոփոխել, տարածել կամ հրապարակել տեղեկատվությունը ամբողջությամբ կամ մասամբ՝ առանց TME-ի նախնական գրավոր համաձայնության:

ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐ

Այս Կայքում տեղադրված բոլոր ապրանքանիշերը, լոգոները, սպասարկման նշանները պատկանում են Toyota Motor Corporation-ին (Ճապոնիա), TME-ին և/կամ երրորդ կողմերին: Կայքում դրանց տեղադրումը ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես դրանց օգտագործման կամ իրավունքների տրամադրման թույլտվություն առանց հեղինակային սեփականատիրոջ նախնական գրավոր համաձայնության:

ՀԻՊԵՐՀՂՈՒՄՆԵՐ

Կայքում տեղադրված հիպերտեքստային հղման միջոցով այլ ինտերնետային կայքեր անցնելիս օգտատերը լքում է -ի կայքը: TME-ն չի կրում պատասխանատվություն այլ ինտերնետային կայքերի տեղեկատվությունների ճշգրտության, ամբողջականության, հուսալիության և անվտանգության համար, որոնք կազմում են երրորդ կողմի կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսները: Այլ կայքերի հղումները կատարվում են օգտատիրոջ հարմարության համար, սակայն դա չի նշանակում, որ TME-ն հաստատում է այդ կայքերի բովանդակությունը և/կամ պատասխանատվություն է կրում դրանց համար:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ

Չնայած նրան, որ TME-ն գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը, որպեսզի ապահովի այս կայքի բոլոր տեղեկությունների ճշգրտությունը, ընկերությունը չի կարող երաշխավորվել այն, և TME-ն պատասխանատվություն չի կրում այս կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվության ճշգրտության, ամբողջականության կամ վավերականության համար: Այս կայքը և դրանում պարունակվող բոլոր տեղեկությունները և նյութերը տրամադրվում են ձեզ «ինչպես կա» հիմունքներով՝ առանց որևէ տեսակի երաշխիքների:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

TME-ն գործադրում է բոլոր ողջամիտ ջանքերը՝ համոզվելու, որ Կայքում տեղադրված բոլոր տեղեկությունները ճիշտ են: Միևնույն ժամանակ, TME-ն չի երաշխավորում Կայքում պարունակվող տեղեկատվության բացարձակ ճշգրտությունը, ամբողջականությունը կամ հավաստիությունը, պատասխանատվություն չի կրում տեղադրված տեղեկատվության անճշտությունների, հնարավոր սխալների, վիրուսների կամ այլ թերությունների, ինչպես նաև չի երաշխավորում կայքի անխափան աշխատանքը:

ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԱՐՄԱՑՈՒՄ

TME-ն իրեն իրավունք է վերապահում վերանայել, փոփոխել և լրացնել տեքստը ցանկացած ժամանակ առանց նախնական ծանուցման: Ձեզ խրախուսվում է պարբերաբար այցելել այս էջը՝ սույն Կանոնների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկությունների համար: