1. Electrified
  2. Self-Charging Hybrid
  3. How it works
Կապվել մեզ հետ
ԻՆՔՆԱՑԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔ

Ծանոթացեք Lexus-ի ինքնալիցքավորվող հիբրիդային տեխնոլոգիային, որն ապահովում է հզորության և արդյունավետության կատարյալ համադրություն:

ԲԵՆԶԻՆԱՅԻՆ ՇԱՐԺԱՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉԻ ՕՊՏԻՄԱԼ ՀԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՎԵԼԻ ՀԱՐԹ ՄԵԿՆԱՐԿ

Պարզապես նստիր ղեկին և գնա: Ինքնալիցքավորվող մարտկոցը միշտ պատրաստ է աշխատանքի և կարիք չունի լիցքավորվել լարով գիշերվա ընթացքում:

Քաղաքում մեքենան աշխատում է Էլեկտրոմոբիլի (EV) ռեժիմով, առանց արտանետումների և, ընդհանուր առմամբ, ցածր արագության դեպքում առանց վառելիքի սպառման*: Հմտորեն մանևրելով նույնիսկ ամենամարդաշատ խաչմերուկներում՝ այն գերազանց ադապտացված է քաղաքային կյանքի համար:

* Բենզինային շարժիչը միանում է, երբ ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ հզորություն:

ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ

Կրկնակի էներգիայի աղբյուրների շնորհիվ ձեր Lexus հիբրիդում դուք ստանում եք և՛ հզորություն, և՛ արդյունավետություն:

Ավտոմատ կերպով համատեղելով բենզինային և էլեկտրաէներգիայի հզորությունը՝ հիբրիդային համակարգը կոորդինացնում է էներգիայի երկու աղբյուրների աշխատանքը՝ ըստ վարման պայմանների՝ արագացման ժամանակ, երթևեկության խցանումներում կամ մայրուղու վրա:

ՍՄԱՐԹ ԱՐԳԵԼԱԿՈՒՄ

Ինքնալիցքավորվող Lexus հիբրիդը միշտ խնայում է էներգիան:

Մեքենա վարելու ընթացքում ձեր մեքենայի մարտկոցը անընդհատ լիցքավորվում է: Ոչ միայն վարելիս, այլ նաև արգելակելիս կամ դանդաղեցնելիս, մեր վերականգնողական արգելակման համակարգը վերականգնում է ավելի շատ էներգիա: