1. Discover Lexus
  2. Safety
  3. Adaptive high beam system
Կապվել մեզ հետ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՍԱՐՁԱԿՆԵՐԻ ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱԴԱՊՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳ AHS

ՉԳԵՐԱԶԱՆՑՎԱԾ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանեք ձեր մեքենան երթևեկության հատումից յուրաքանչյուր աշխույժ խաչմերումկում: Առջևի խաչաձև երթևեկության նախազգուշացման համակարգը տեղեկացնում է առջևից և կողքերից այլ տրանսպորտային միջոցների և հեծանիվների մոտենալու մասին և Պրոեկցիոն էկրանի միջոցավ զգուշացնում է վարորդին այդ մասին՝ նախքան ազդանշանը միացնելը, եթե սպասվում է բախում:

ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱԴԱՊՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հեռավոր լույսի ադապտիվ կառավարումը խելամտորեն միացնում և անջատում է լուսարձակների լուսադիոդները՝ ճշգրիտ վերահսկելով լույսի բաշխումը: Համակարգն օգտագործում է մեքենայի վերևի տեսախցիկը, որպեսզի հայտնաբերի առջևում գտնվող տրանսպորտային միջոցների լույսը և հավասարապես լուսավորի ճանապարհը՝ չկույրացնելով հանդիպակաց կամ առջև գտնվող մեքենաների վարորդներին:

Սա թույլ է տալիս վարորդներին վայելել բացառիկ, առավելագույն հնարավոր տեսանելիությունը գիշերը վարելիս և ստեղծում է հարմարավետ պայմաններ ճանապարհի վրա՝ կարիք չկա անընդհատ ձեռքով հոսանքափոխել հեռավոր և մերձավոր լույսերի միջև։

ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ԱԴԱՊՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հեռավոր լույսի երկաստիճան ադապտիվ կառավարումը ևս մեկ կատարելագործում է, որը բարելավում է բարձր ճառագայթների կառավարումը: Լուսարձակների երկու շարքերից յուրաքանչյուրում քսանչորս անկախ լուսադիոդային բյուրեղները միանում և անջատվում են՝ ճշգրիտ վերահսկելով ճանապարհի լուսավորված և չլուսավորված հատվածները և ցրելով լույսը մեքենայի շուրջը, բայց լուսավորելով դրա վերևում գտնվող ճանապարհային նշանը:

Օգտագործելով ճակատային ռադարը՝ Առջևի խաչաձև երթևեկության նախազգուշացման համակարգը ճանաչում է խաչաձև ուղղությամբ գտնվող տրանսպորտային միջոցները և հեծանվորդները մինչև 50 մետր հեռավորության վրա: Սա աշխարհում առաջին տեխնոլոգիան է, որը հատման պահից 2-4 վայրկյան առաջ պրոեկցիոն էկրանի միջոցավ զգուշացնում է վարորդին մոտեցող մեքենայի մասին։

Եթե ​​ձվարորդը շարունակի մոտենալ տրանսպորտային միջոցներին, որոնք շարժվում են լայնակի ուղղությամբ, համակարգը կգործարկի ձայնային նախազգուշացումներ, որպեսզի վարորդը հասցնի ժամանակին կանգ առնել: Համակարգը կարելի է կարգավորել ձեր վարելու ոճին համապատասխան՝ ընտրելով զգայունության երեք ռեժիմներից մեկը՝ բարձր, միջին կամ ցածր:

Այսպիսով, մեքենայի շուրջ բարելավված տեսանելիության շնորհիվ, համակարգը թույլ է տալիս արագ և անվտանգ հատել լիաբեռնված խաչմերուկները: Տրանսպորտային միջոցների մեծ քանակության դեպքում,, գիշերային կամ այլ վատ տեսանելիության պայմաններում, Առջևի խաչաձև երթևեկության նախազգուշացման համակարգը տրամադրում է լրացուցիչ աջակցություն՝ տեղեկացնելով ձեզ առջևից այլ տրանսպորտային միջոցների և հեծանիվների մոտենալու մասին։

Պատասխանատվության սահմանափակում․ Ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Lexus-ի անվտանգության համակարգը որպես սովորական վարման սկզբունքների փոխարինում. Խնդրում ենք կարդալ այս հրահանգները նախքան համակարգը գործարկելը: Վարորդը պատասխանատու է իր անվտանգության ու կյանքի համար:

ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱԴԱՊՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/model-filter-results/am/hy?model=nx%2Ces%2Cux

ՀԵՌԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱԴԱՊՏԻՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՄՈԴԵԼՆԵՐԸ

POST https://dxp-webcarconfig.lexus-europe.com/v1/model-filter-results/am/hy?model=ls%2Ces